Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, վերջինս հյուրին ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունն ու այլ մանրամասներ հաղորդեց:
Իսրայելից ժամանած պատվիրակությունը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:
Տնօրեն Մարությանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին նաև Հուշապատի տարածքում, ծանոթացան նրա նշանակության և կարևորության հետ:
Իսրայելի դեսպանն իր ուղեկիցների հետ եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ Հայոց ցեղասպանության պատմության մանրամասների հետ: Շրջայցից հետո պարոն դեսպանը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրենը դեսպանին նվիրեց ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների հատորներ: