Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ԼՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Արմենակ Հայկազյան. Հայոց ցեղասպանության նահատակ




Գործեց առանց աղմուկի և ձայնի, ծառայեց իր ազգին առանց փառաբանվելու:

Հայկազյանի ուսանող և պաշտոնակից



Աստվածաբան, մանկավարժ, գիտնական, լեզվաբան և երաժիշտ Վեր. Արմենակ Հայկազյանը ծնվել է 1870 թ. սեպտեմբերի 22-ին Հաճընում: Նախակրթությունը ստացել է ծննդավայրում. 1884 թ. ուսանել է «Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճ»-ում (Այնթափ), ապա՝ Մարաշի Աստվածաբանական ճեմարանում (1889-1892 թթ.): 1892 թ. որպես ուսուցիչ մեկնում է Տարսոն՝ ծառայելու Վեր. Հարություն Ս. Ճենանյանի (1858-1907 թթ.) հիմնադրած «Սենթ Փօլզ» քոլեջում: Մասնագիտական կրթությունը շարունակում է Չիկագոյի համալսարանում, ուր «Հնագիտություն» դասընթացի շրջանակում յուրացնում է ասորեստանյան բևեռագրերի վերծանման բանալին:

1892 թ. Հայկազյանն արժանանում է Հարվարդի համալսարանի կրթանպաստին, սակայն ստիպված է լինում հրաժարվել, ապա ընդունվում է Հարթֆորդի Աստվածաբանական ճեմարան (Կոնեկտիկուտ)՝ մերձավորարևելյան լեզուներ սովորելու նպատակով: 1896 թ. ընդունվում է Յեյլի համալսարան և երկու տարի փիլիսոփայություն սովորում՝ ստանալով փիլիսոփայության դոկտորի աստիճան (նա առաջին հայն է, որ արժանացել է այդ պատվին): 1898 թ. Հայկազյանը մեկնում է Կանադա և Տորոնտոյի համալսարանում վեց ամիս երաժշտություն ուսանում:

1899 թ. ապրիլի 8-ին դոկտոր Արմենակ Հայկազյանն ընդունում է Ճենանյանի հրավերը՝ ստանձնելու «Փոքր Ասիոյ Ափոսթոլիգ Ինսթիթիւտի» (Ճենանյան քոլեջ) կրթական տեսուչի պաշտոնը: Ճենանյան քոլեջի ուսումնառության գլխավոր լեզուն անգլերենն էր: Հայկազյանն իր հանդարտաբարո բնավորությամբ, համառ և նպատակասլաց աշխատանքով, ինչպես նաև դասախոսական կազմի շնորհիվ Կոնիայի Ճենանյան քոլեջի ուսումնական մակարդակը հասցնում է նախանձելի աստիճանի, այնքան, որ «Թուրքիոյ ամէն կողմէն, մինչեւ անգամ Եգիպտոսէն ու Պուլկարիայէն ուսանողներ կը խուժեն Փրոֆ. Հայկազեանի ծունկին տակ ուսանելու: Ճէնանեան [Գոլէճի] դասընթացքը այնքան կը բարձրացնէ, որ անոր շրջանաւարտները կʾընդունուէին Նիւ Եորքի Գոլումպիա Համալսարանէն՝ առանց քննութեան»:

Պրոֆեսոր Հայկազյանի ուշադրության արժանի նախաձեռնություններից մեկն էլ Ճենանյան քոլեջի «Իկոնիոն» ամսաթերթի հիմնումն էր: 1912 թ. հունվարին լույս տեսած առաջին համարի խմբագրական էջում ընթերցում ենք. «Իկոնիոնի հրատարակութիւնով ո՛չ գրական հրաշակերտ մը ի լոյս ընծայելու յաւակնութիւնը ունինք, ո՛չ ալ կ’ուզենք խոշոր խոստումներով լարել ընդհանուրին ակնկալութիւնը: Իկոնիոն պիտի ջանայ ըլլալ Հայ գոլէճի մը Հայ թերթը, պատկերացնելով իր մէջ Հայ հաստատութեան մը բարոյական, գիտական եւ գրական կեանքն ու հայեացքները…. »:

Հայոց ցեղասպանության տարիներին Կոնիայի հայ բնակչությունը ևս տեղահանվում է: Նախքան քեմալականների իշխանության գալը Հայկազյանն իր ընտանիքը տեղափոխում է նախ Կ.Պոլիս, ապա ԱՄՆ, իսկ ինքը մնում է Կոնիայում. «…. Ի՞նչպէս կարելի էր ծագող նոր յոյսերը եւ վերականգնումի բողբոջող իղձերը ջլատել: Ի՞նչպէս կարելի էր անձնական հանգիստի եւ ապահովութեան վրայ խորհիլ»:

Բարեբախտաբար, Ճենանյան քոլեջի դռները Հայկազյանը, հավատարիմ իր առաքելությանը, վերստին բացում է. շուրջ երեք հարյուր ուսանող շարունակում է իր ուսումը, սակայն քեմալական իշխանություններն իրենց հերթին իրագործում են Կոնիայի հայ բնակչության տեղահանությունը: Արմենակ Հայկազյանի բանտարկության մասին Վեր. Համբարձում Աշճյանի «Ատանայի եղեռնը եւ Գոնիայէ Յուշեր»-ում ընթերցում ենք. «…. 1921 Մայիս 22-ին, ոստիկաններ եւ լրտեսներ Տոքթ. Ա. Հայկազեանի տունն ալ խուզարկեցին եւ չորս նամակէ զատ բան մը չէին կրցած գտնել…. Երկուշաբթի, Մայիս 30-ին, մեծ բազմութիւն մը առաջնորդուեցաւ դէպի երկաթուղիի կայարանը: Այդ բազմութեան մէջ էին Գոնիայի Գոլէճին եւ Ամերիկեան Նպաստամատոյցի որբանոցներուն ուսուցիչները…. Տոքթ. Հայկազեան, դեղագործ Խարալամպոս, Յոյն երկրաչափ մը եւ Թուրք աւազակ մը, իբրեւ դատապարտեալներ՝ շղթայակապ կ’ընկերանային այդ բազմութեան...»:

Արմենակ Հայկազյանը ձերբակալվում է 1921 թ. հունիսի 6-ին. Կոնիայից Խարբերդ տարագրության ճանապարհի մասին Աշճյանը գրում է. «…. Տոքթ. Հայկազեան հիւանդ վիճակի մէջ կը հասնի Խարբերդ…. Թուրք բժիշկներ արգելք կ’ըլլան, ըսելով թէ հիւանդ չէ, բան մը չունի…. Քանի մը օր ետքը, Յուլիս 7-ին, Տոքթ. Արմենակ Հայկազեան ի Տէր կը ննջէ հոն»: Արմենակ Հայկազյանը՝ Մեծ Եղեռնի նահատակներից մեկը, հայ դպրության պատմության մեջ իր ուրույն տեղն ապահովելուն զուգահեռ իր անունը նվիրեց Սփյուռքի ամենանշանակալի կրթօջախներից մեկին՝ Բեյրութի Հայկազյան համալսարանին:



Թեհմինե Մարտոյան
ՀՑԹԻ թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի ավագ գիտաշխատող




Օգտագործված գրականության ցանկ`
1. Երուանդ Հ. Քասունի, «Փրոֆ. Արմենակ Յ. Հայկազեան (1870-1921թթ.)», Ջանասեր (Բեյրութ), մարտ, 2005:
2. Վեր. Համբարձում Յ. Աշճեան, Ատանայի եղեռնը եւ Գոնիայէ Յուշեր (պատմութեան համար), (Նիւ Եորք, Կոչնակ, 1950):







Արմենակ Հայկազյանը կնոջ՝ Մաթիլդա Կարապետյանի հետ






Ճենանյան քոլեջ





Փիլիսոփայության դոկտորի աստիճանի վկայագիր










ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am