09.08.2014
2014 թվականի հուլիսի 29-ից շրջանառության մեջ է դրվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում թողարկված հինգ նամականիշ:
Նամականիշների պատրաստմանն իր աջակցությունն է բերել Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը` տրամադրելով բացառիկ լուսանկարներ:
Նամականիշներից մեկը նվիրված է դանիացի միսիոներներ, մեծ մարդասերներ
Կարեն Յեփփեին
և
Մարիա Յակոբսենին:
Մյուս նամականիշների վրա պատկերված են 2012թ. Բոստոնում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի, 2003թ. Փարիզում կանգնեցված Կոմիտասի արձանի, հայ պատմաբան, Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը նվիրված աշխատությունների հեղինակ Ջոն Կիրակոսյանի և 1975թ. Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում կանգնեցված Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշարձանի լուսանկարները: