09.08.2023
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը որն արգելափակում է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ անհրաժեշտ իրերի մուտքը,
ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի գ կետի՝«որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»:
Չկան դիակիզարաններ կամ մաչետեներով հարձակումներ։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է։ Առանց անմիջական կտրուկ փոփոխությունների՝ հայերի այս խումբը մի քանի շաբաթից կկործանվի։
Շատ առումներով, Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի սովամահությունը ցեղասպանության արխետիպն է՝ կյանքի այնպիսի պայմանների պարտադրումը, որոնք կանխամտածված հանգեցնում են խմբի ոչնչացմանը: Այն փակում է ողբերգական շրջանակը, քանի որ «1915թ. թուրք ղեկավարների կողմից հայերի նկատմամբ գործածը կյանքի պայմանների միտումնավոր ստեղծման ցեղասպանական դրույթի օրինակ է»:
Ամբողջական զեկույցի համար տե՛ս.
https://luismorenoocampo.com/lmo_en/report-armenia/