09.09.2014

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ավստրիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը սեպտեմբերի 8-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նախարար Սեբաստիան Կուրցը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Ավստրիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակ:
Այնուհետև Ավստրիայից ժամանած պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Հիշողության պուրակում, որտեղ նախարար Կուրցը ջրեց 2010 թվականին այն ժամանակվա Ավստրիայի Արտաքին գործերի նախարար Միխայել Շպինդելեգերի տնկած եղևնին: