09.10.2021
Բանախոս՝ Թեհմինե Մարտոյան, ՀՑԹԻ թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի ավագ գիտաշխատող
Թեմա՝ Քրիստոնյա այլ ժողովուրդների ցեղասպանություններ. Հույների ցեղասպանությունը
Դպրոց՝ Գրիգոր Նարեկացու անվան թիվ 137 հիմնական դպրոց
Թեհմինե Մարտոյանն աշակերտներին ներկայացրեց Օսմանյան կայսրության քրիստոնյա այլ ժողովուրդների ցեղասպանությունների նախապատմությունը՝ կենտրոնանալով Հույների ցեղասպանության թեմայի վրա:
Բանախոսն ընդգծեց, որ Հույների ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված այն հանցագործություններից է, որը նույնպես անպատիժ է մնացել։
Կարծիքների փոխանակությունից հետո բանախոսը նշեց. «Հույների ցեղասպանության թեմայի ուսուցումը նույնպես վերահսկվում է։ Եթե հայ աշակերտը դեռևս դպրոցում բավականաչափ տեղեկություն է ստանում Հայոց ցեղասպանության մասին, ապա հույն աշակերտը սեփական ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ պատկերացում չի կարող կազմել դպրոցական դասագրքերի միջոցով»։
Աշակերտները բանախոսությունից հետո ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի շուրջը և հնչեցրեցին Տերունական աղոթքը:
Կրթական ծրագրի շրջանակներում դպրոցականները շրջեցին նաև թանգարանի ցուցասրահներով, ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: