09.11.2019
Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլագերը ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցի և ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։
Փոլ Ռիչարդ Գալլագերը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա ծաղիկներ՝ Անմար կրակի մոտ:
Պատվիրակության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Վատիկանից ժամանած հյուրերն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան ցուցադրության հետ:
Այցի ավարտին Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժին