Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը հրատարակել է Հայկ Դեմոյանի «Ադրբեջան. վանդալիզմ ինչպես միշտ» պատկերազարդ գրքույկը (անգլերեն լեզվով), որն անդրադառնում է 2005թ. դեկտեմբերին ադրբեջանական բանակի կողմից Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի բարբարոսական ոչնչացմանը:
2005թ. դեկտեմբերին ադրբեջանական բանակի զինվորներն ու սպաներն ամբողջությամբ ոչնչացրեցին Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի հազարավոր եզակի խաչքարերն ու տապանաքարերը. դրանով նրանք ավարտին հասցրեցին վերջին երկու տասնամյակում Նախիջևանի և ողջ Ադրբեջանի տարածքի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության իսպառ ոչնչացման պետական քաղաքականությունը:
Վանդալիստական այս գործողության ընթացքում Ջուղայի գերեզմանոցի միջնադարյան խաչքարերն ու տապանաքարերը վերածվեցին խճազանգվածի ու նետվեցին Արաքս գետը: Ներկայումս գերեզմանոցի տարածքում հրաձգարան է կառուցվել:
Չնայած գոյություն ունեցող լուսանկարային ու տեսագրական բազմաթիվ անհերքելի վկայություններին ու ապացույցներին, մինչ օրս որևէ միջազգային կազմակերպություն` այդ թվում ՅՈւՆԵՍԿՕ-ն, համարժեք գնահատական չի տվել Ադրբեջանի կողմից պետական մակարդակով կազմակերպված և իրագործված այս վանդալիստական գործողություններին:
Հին Ջուղայի գերեզմանատան երկրորդ բլուրը` ամբողջությամբ ոչնչացված, 1900-ական թթ.:
Գերեզմանատան տեսքը մինչև 1998 թվականը ...
... և հետո
Հստակորեն տեսանելի են սեպերի հետքերը, որոնցով խաչքարերը վերածվել են բեկորների:
Ապրակունիսի Սբ. Կարապետի վանքը (9-17-րդ դդ.), լուսանկարը` 1980-ական թթ.:
Վանքի տեսքը 2005 թ.-ին: Լուսանկարը` Ստեֆան Սիմի:
Շոռոթի Սբ. Հակոբ եկեղեցին (12-17-րդ դդ.): Լուսանկարը` 1980-ական թթ.:
Եկեղեցու տեսքը 2005 թվականին: Լուսանկարը` Ստեֆան Սիմի:
Վանդալիզմը գործողության մեջ ... Ադրբեջանցի զինվորները ոչնչացնում են Հին Ջուղայի խաչքարերն ու տապանաքարերը:
Ամբարձիչ կռունկը դեռ չկոտրած և արդեն խճազանգվածի վերածած խաչքարերը լցնում է բեռնատարի մեջ:
Խճազանգվածը լցնում են Արաքս գետը:
Տարածել