15.12.2022
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի մասնակիցները հանդես են եկել Լաչինի միջանցքի վերաբերյալ համատեղ դատապարտող հայտարարությամբ.
«Մենք՝ ներքոստորագրյալ միջազգային ցեղասպանագիտության գիտնականներն ու մանկավարժներս, դատապարտում ենք Ադրբեջանի կառավարության գործողությունները Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար ճգնաժամ ստեղծելու ուղղությամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի փակմամբ և Արցախի հայ բնակչությանը գազամատակարարման դադարեցմամբ։ Որպես ցեղասպանության գործընթացն ուսումնասիրող գիտնականներ՝ մենք կարծում ենք, որ Ադրբեջանի կառավարության գործողությունները ցեղասպանության վտանգ են ներկայացնում տարածաշրջանի հայերի համար։ Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին և կառավարություններին ապահովել մարդկանց և ապրանքների ազատ մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Այս մտահոգությունները բարձրացվում են Ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային գլոբալ ֆորումին մեր մասնակցության համատեքստում, որի ընթացքում մենք իմացանք Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի այս ակտերի մասին»:
Արմեն Մարսուբյան, Հարավային Քընեքթիքութի պետական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր,
Էլիզա Ֆոն Ջոյդեն-Ֆորգի, Քինի նահանգային քոլեջի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների ամբիոնի պատվավոր վարիչ,
Մելանի Օ՛Բրայեն, Արևմտյան Ավստրալիայի համալսարանի միջազգային իրավունքի ասոցացված պրոֆեսոր,
Ռոնան Լի, Լոնդոնի Լաֆբորո համալսարանի դոկտորական մրցանակի դափնեկիր,
Էլիսենդա Կալվեթ Մարթինեզ, Բարսելոնայի համալսարանի միջազգային իրավունքի դասախոս,
Սալահ ալ Ջաբերի, Բաղդադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի պրոֆեսոր, նույն համալսարանի Իսլամական աշխարհում ցեղասպանության կանխարգելման հետազոտությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ,
Րիաննոն Նիլսեն, Սթենֆորդի համալսարանի Միջազգային անվտանգության և համագործակցության կենտրոնի հետդոկտորական գիտաշխատող,
Միխալ Վաշեչկա, Բրատիսլավայի միջազգային դպրոցի պրոֆեսոր, սոցիոլոգ,
Դոկտոր Վասիլեյոս Մեյխանեցիդիս, հույն ցեղասպանագետ,
Շիմոն Կրբեց, Ցեղասպանության ուսումնասիրությունների Թերեզիենշտադտ կենտրոնի ծրագրերի համակարգող,
Սուման Կեշարի, հնդիկ պոետ, գրող: