Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԱՄՓՈՓԵԼՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԸ


28.12.2024


«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերի իրականացումը շարունակվել է հետևյալ ուղղություններով՝

Գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքներ՝
ՀՑԹԻ-ի աշխատակիցները 2024 թ. ընթացքում իրականացրել են հետազոտություններ՝ Հայոց ցեղասպանության պատմության, ցեղասպանության և նախացեղասպանական ժամանակաշրջանում Օսմանյան կայսրության ողջ տարածքում բնակվող հայության կյանքի, թվաքանակի, կրթությանն առնչվող հարցերի վերաբերյալ: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայոց ցեղասպանության տարիներին ծավալված մարդասիրական օգնության, որբահավաք ու որբախնամ աշխատանքների և որբանոցային կյանքի, Հայոց ցեղասպանությունը վերապրածների միկրոպատմությունների, որոշակի աշխարհագրական տարածքում ցեղասպանության իրականացման մեթոդների ու դրսևորումների խոր ուսումնասիրությանը, հուշագրությունների, թուրքական մամուլի, ինչպես նաև ցեղասպանության իրագործման արդի սպառնալիքների և այլ խմբերի ցեղասպանությունների պատմության ուսումնասիրության թեմաներին:

Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության ուղղությամբ իրականացվել է բանավոր պատմությունների հավաքագրում՝ աշխատանքային այցերի, դաշտային նյութերի հավաքման ճանապարհով, այդ թվում՝ 66 տեսանյութ և աուդիոնյութ: Հավաքվել է 60 վիդեոպատմություն, ճշգրտվել են 250 հայ հոգևորականների տվյալներ։ Շարունակվել է Մեծ եղեռնի զոհերի ու վերապրողների մասին տվյալների, աուդիոնյութերի, տեսանյութերի, ինչպես նաև արցախահայության բանավոր պատմությունների հավաքագրումը: Բաժնի գործունեության շրջանակներում է իրականացվում «Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման» ծրագիրը։

Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների խնդիրների ուսումնասիրության շրջանակում շարունակվել են աշխատանքները՝ Խորհրդային Ադրբեջանում հայերի նկատմամբ խտրականության դրսևորումների, Արցախյան շարժման որոշ դրվագների, Ադրբեջանի կողմից ներկայումս իրականացվող մշակութային ցեղասպանության, Արցախում էթնիկ զտումների ուղղությամբ:

Համեմատական ցեղասպանագիտության ուսումնասիրության ուղղությամբ հետազոտվել են Ցեղասպանության իրագործման արդի սպառնալիքների և Հերերոների ցեղասպանության պատմության թեմաները: Կազմակերպվել են Հոլոքոստի հիշողության, Հույների ցեղասպանության զոհերի, ինչպես նաև ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակին նվիրված «հիշողության շաբաթներ»:

Հայոց ցեղասպանության աղբյուրագիտական ուսումնասիրությունների ուղղությամբ կատարվել են թեմատիկ հետազոտություններ, քննության են ենթարկվել նաև անտիպ տեղեկագրեր, հուշագրություններ: Հրատարակվել է «Հայոց ցեղասպանություն վերապրածների հուշագրություններ» մատենաշարի 14-րդ հատորը: Ընթացքի մեջ են ևս երկու հուշագրությունների խմբագրման ավարտական աշխատանքները:

Համաձայն ԲԿԳ կոմիտեի հետ Հիմնադրամի՝ «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» «Հայոց ցեղասպանության հատուցման հարցը. սահմանելով ազգա¬յին և ﬕջազգային իրավարարության սահմանները» գիտական թեմա-յով դրամաշնորհային ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի՝ դեկտեմ-բերին բացվել է Հայոց ցեղասպանության իրավական ուսումնասիրությունների բաժին, որը կշարունակի ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև Արցախի հայության առջև ծառացած հնարավոր ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ իրավական հարցերի ուսումնասիրությունները:

Տպագրական փուլում է Silenced Crime Forcible Child Transfer During the Armenian Genocide (Brill, 2025) https://brill.com/display/title/71069?rskey=8681aM&result=1 ՀՑԹԻ-ի գիտաշխատողների հեղինակությամբ ժողովածուն (խմբ.` Էդիտա Գզոյան): Ընթացքի մեջ է “The Concentration Camps during the Armenian Genocide։ Road to the Death“ (Armenians in the Modern and Early Modern World շարքում I.B. Tauris և Bloomsbury Press 2025/2026) ժողովածուն (խմբ.՝ Պետրոս Տեր Մաթոսյան, Էդիտա Գզոյան), որտեղ ներկայացված են ՀՑԹԻ-ի 10 գիտաշխատողի հոդվածները:

Աշխատակիցների ուսումնասիրությունների գիտական արդյունքները հանրությանն են ներկայացվել հոդվածների, հրապարակումների, գիտական զեկուցումների, ժամանակավոր ցուցադրությունների, հանրային դասախոսությունների, կլոր սեղան-քննարկումների, կրթական ծրագրերի տեսքով:

Տպագրվել են Ցեղասպանագիտական հանդեսի և International Journal of Armenian Genocide Studies-ի հերթական երկուական համարները:

Աշխատանքներ են տարվում ՀՑԹԻ-ի անգլերեն International Journal of Armenian Genocide Studies հանդեսը Scopus և WoS միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում ինդեքսավորելու համար:

Աշխատակիցները հրատարակել են՝

ա) 19 գիտական հոդված հայաստանյան և արտասահմանյան ամսագրերում, բ) 5 հոդված Scopus և WOS միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում, գ) 1 գիտական մենագրություն, դ) 2 հուշագրություն, ե) Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը (անգլերեն), զ) 5 աշխատություն:

Գիտաշխատողները տարբեր գիտաժողովների շրջանակում ներկայացրել են 34 զեկուցում, որից 22-ը՝ միջազգային, 12-ը՝ հանրապետական գիտաժողովներին: Տարեվերջի դրությամբ տպագրության են հանձնվել 10 հոդված (6 ՄԳՇ և 4 ԲԿԳ), 3 հուշագրություն և 2 գիտական աշխատություն: ՀՑԹԻ-ի կազմակերպած/ համակազմակերպած գիտաժողովները

Հաշվետու տարում կազմակերպվել է 2 գիտաժողով:
ա) Հոկտեմբերի 23-ից մինչև 25-ը կազմակերպվել է “The International Recognition of the Armenian Genocide: Memorial, Political, and Geopolitical Stakes of a Decades-Long Unfinished Struggle” խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը: Համակազմակերպիչներ՝ ՀՑԹԻ, Պուատիեի համալսարանի (Ֆրանսիա) MIMMOC (Mémoires, Identités, Marginalités dans le Monde Occidental Contemporain) լաբորատորիայի կողմից՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցության (NAASR-National Association for Armenian Studies and Research) և Հայաստանում ֆրանսիական համալսարանի աջակցությամբ։

բ) Մայիսի 30-ից 31-ը կազմակերպվել է «Թուրք-ադրբեջանական հայատյացության շուրջ. միջգիտակարգային մոտեցումներ» խորագրով գիտաժողովը, որին զեկույցներով հանդես եկան 19 հետազոտողներ ՀՑԹԻ-ից, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից, Մատենադարանից, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի արևելագիտության ինստիտուտից և Վերլուծական հոգեբանության հայկական ասոցիացիայից:

Հաշվետու տարում կազմակերպվել են նաև գիտական այլ միջոցառումներ:

ա) Մարտին 12-ին Գերմանիայի Ֆրիդրիխ-Ալեքսանդրի անվան Էռլանգեն-Նյուռնբերգի համալսարանի հետ համատեղ կազմակերպվել է «Երիտթուրքերից մինչև նացիստներ. միջազգային քրեական արդարադատության ակունքներում» խորագրով կլոր սեղան-քննարկում:
բ) Մայիսի 23-ին և 24-ին ՀՑԹԻ հիմնադրամի և Մաքս Վեբեր հիմնադրամի Վրաստանի մասնաճյուղի հետ համատեղ կազմակերպվել է «Համընդհանուր պատմություն» [Global History] խորագրով միջոցառումների շարք, որին մասնակցել են հատուկ այս ծրագրի համար ընտրված հայ և վրացի ուսանողներ ու երիտասարդ գիտաշխատողներ:
գ) Դեկտեմբերի 11-ին կազմակերպվել է սեմինար-քննարկում՝ նվիրված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունմանը (Հայաստանի հրեական համայնքի և Երևանի պետական համալսարանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ցեղասպանությունների և այլ զանգվածային հանցագործությունների կանխարգելում» ամբիոնի համագործակցությամբ):
դ) ՀՑԹԻ-ի տնօրենն ապրիլին զեկուցումով հանդես է եկել Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած Commemorating Armenian Genocide. The road to modern day displacement միջոցառմանը` Prevention at Stake: 109 Years Since the Armenian Genocide զեկույցով, դեկտեմբերին՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կազմակերպած միջոցառմանը՝ The Armenian Genocide: A Century of Unwavering զեկույցով:
ե) Նոյեմբերի 6-ից մինչև 8-ը ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը և Համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը Համբուրգում և Պոտսդամում հանդես են եկել «Հայոց ցեղասպանության իրավական և գաղափարախոսական ասպեկտները» թեմայով դասախոսություններով: Միջոցառումն անցկացվել է Արևելյան Եվրոպայի Մաքս Վեբեր հիմնադրամի, Հելմուտ Շմիդտի համալսարանի, Համբուրգի հուշահամալիրների և ուսումնական կենտրոնների հիմնադրամի և Պոտսդամի Լեփսիուսհաուզի հետ համագործակցությամբ:
զ) Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը ՀՑԹԻ-ի երիտասարդ գիտաշխատողներ Սաթենիկ Մաթոսյանը, Աննա Կազարյանը և էքսկուրսավար Էլեն Հակոբյանը զեկուցումներով մասնակցել են Թբիլիսիում տեղի ունեցած Global History Series եռօրյա միջազգային աշխատաժողովին, որը կազմակերպել էր Վրաստանում Մաքս Վեբեր հիմնադրամի մասնաճյուղը:

Գիտական ուսումնասիրություններին ուղղված դրամաշնորհներ
Հաշվետու տարում ՀՑԹԻ-ի գիտաշխատողները ստացել են 3 գիտական դրամաշնորհ.
ա) ԲԿԳ կոմիտեի «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ - 2024» ծրագրի շրջանակում «Համակենտրոնացման ճամբարները Հայոց ցեղասպանության տարիներին» եռամյա թեմատիկ ծրագիրը:
բ) ԲԿԳ կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2024» -ի շրջանակում «Հայ կանանց դիմադրության ձևերը Հայոց ցեղասպանության տարիներին» ծրագիրը:
գ) ԵԳԱԾ «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթ»-ի շրջանակում «Խորհրդային Ադրբեջանի ժողովրդագրական և խտրական քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղում. էթնիկական զտում» վերնագրով ծրագիրը:
Այլ դրամաշնորհներ`
դ) ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհը (01.10.2024- 30.09.2025) Documenting History: Preserving Oral Histories of Armenians from Nagorno-Karabakh («Փաստագրելով պատմությունը. Լեռնային Ղարաբաղի հայերի բանավոր պատմությունների պահպանում») թեմայով:
ե) Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության Վրաստանի (համատեղությամբ նաև Հայաստանի) դեսպանատան դրամաշնորհը՝ Հայոց ցեղասպանության ականատես, նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյոռնի ձեռագիր հուշերը և նամակները (նորվեգերեն շուրջ 1000 ձեռագիր էջ) անգլերեն թարգմանության և հրատարակության համար:

2024 թ. շարունակվում է ԲԿԳ կոմիտեի երկու դրամաշնորհային ծրագիր՝
ա) «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր»՝ «Հայոց ցեղասպանության հատուցման հարցը. սահմանելով ազգային և ﬕջազգային իրավարարության սահմանները» գիտական թեմայով:
բ) «Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման» ծրագիր:

2024 թ. ավարտվել է ԲԿԳ կոմիտեի դրամաշնորհային երեք ծրագիր՝
ա) «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2022»-ի շրջանակներում երկու ծրագիր:
բ) Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մեկ ծրագիրը:

ԲԿԳ կոմիտեի դրամաշնորհային տարբեր ծրագրերի մրցույթներին ներկայացվել է 3 թեմատիկ, 1 նպատակային ծրագրի հայտ:

Գիտացուցադրական աշխատանքներ՝
Այս ուղղությամբ կազմակերպվել է 4 ժամանակավոր, 1 շրջիկ և 1 առցանց ցուցադրություն.
ա) Մարտի 21-ին Ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված «Pro Armenia. քեզ համար, Հայաստան» ցուցադրություն,
բ) Մարտի 21-ին Ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված «Հայոց ցեղասպանությունը ֆրանսահայ արվեստագետների գործերում» խորագրերով ցուցադրություն,
գ) Ապրիլին 23-ին «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ցուցադրություն,
դ) Մայիսի 25-ին Հույների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում ցուցադրություն,
ե) Հոկտեմբերի 23-ին Բեյրութի Հայկազյան համալսարանի հիմնադրման 70-ամյակի առիթով «Օսմանյան կայսրության հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով առցանց ցուցադրություն:
զ) Պատրաստվել է Հայոց ցեղասպանության թանգարանի մշտական ցուցադրության “Documenting the Crime: the Armenian Genocide in Words and Images” խորագրով ամփոփ, շրջիկ անգլերեն տարբերակը (20 խորագիր):

Գիտակրթական աշխատանքներ՝
ա) Հայկական և արտասահմանյան մասնագետների տարբեր կրթական հաստատությունների ուսանողների, ինչպես նաև կազմակերպվել են 6 դասախոսություններ (Դյուսելդոլֆի համալսարանի ուսանողների, Քյոլնի Ուրսուլինեն ռեալական դպրոցի աշակերտների, ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի 3 տարբեր խմբերի մասնակիցների, Հայաստանում ամերիկյան համալսարանի ուսանողների համար):
բ) ՀՑԹԻ-ի և The Genocide Education Project-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա երրորդ անգամ հուլիսի 7-ից մինչև 13-ը կայացել է ամերիկյան «Genocide Education Project» կազմակերպության հետ իրականացվող ամերիկացի 15 ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը:
գ) «Շոա» հիմնադրամի The Institute for Visual History and Education- ի հետ IWalk հեռախոսային հավելվածում «Այց ցեղասպանության հուշահամալիրներ» հատվածում ավելացվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր բաժինը:
դ) Հուլիսի 16-ից մինչև 18-ը կազմակերպվել է հայոց պատմություն դասավանդող ուսուցիչների համար մշակված «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» VI եռօրյա ամառային դպրոցը, որին մասնակցել են հայոց պատմություն և հասարակագիտություն առարկաների շուրջ չորս տասնյակ ուսուցիչ Երևանից և մարզերից:
ե) Տարվա ընթացքում «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագրի շրջանակներում ՀՑԹԻ-ի գիտաշխատողներն ընթերցել են 45 դասախոսություն՝ Երևանի 21 և մարզերի 24 կրթական հաստատությունների միջին և ավագ դասարանների 1029 (Երևանի 580 և մարզերի 449) աշակերտ-ուսանողների համար:
զ) Հունիսին ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի [Национальный исследовательский университет «Высшая школа экономики] հումանիտար ֆակուլտետի 9 ուսանող իր պրակտիկան անցկացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
է) Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի Լուսանկարչական գործ մասնագիտության ուսանողներն իրենց պրակտիկան անցկացրել են ՀՑԹԻ-ում, որի շրջանակում անգլերենով և ռուսերենով տեսաձայնագրվել է թանգարանի մշտական ցուցադրությունը:

Գիտական կադրերի պատրաստման աշխատանքներ՝
ա) ՀՑԹԻ-ի առկա ասպիրանտուրա է ընդունվել 2 հոգի,
բ) ՀՑԹԻ-ի 1 ասպիրանտ, 1 հայցորդ և 1 գիտաշխատող պաշտպանլ են իրենց ատենախոսությունները:

Գիտական արխիվների ձեռքբերում և փորձի փոխանակում՝
Վերջին տարում գիտահետազոտական աշխատանքներն առավել ակտիվացնելու ուղղությամբ ՀՑԹԻ-ն նախաձեռնել է տարբեր երկրների արխիվների ուսումնասիրության աշխատանքներ:
ա) ՀՑԹԻ-ի գիտաշխատողները գործուղվել են Թբիլիսի, ուսումնասիրել Թբիլիսիի Ազգային արխիվում և Վրաստանի Ազգային պառլամենտական գրադարանում պահվող Հայոց ցեղասպանությունից հետո հայ գաղթականների և որբերի Կովկասում տեղաբաշխման, հումանիտար կազմակերպությունների գործունեության, ինչպես նաև Կովկասի փոխարքայության՝ արտաքին քաղաքականության հայերին վերաբերող փաստաթղթերը և Բաքվում 1914-1918 թթ. լույս տեսած ռուսալեզու թերթերը:
բ) Գործուղում է կազմակերպվել նաև Նյու Յորք` ուսումնասիրելու Նյու Յորքի հանրային գրադարանի Մանհեթենի գլխավոր մասնաճյուղում պահվող Ռաֆայել Լեմկինի արխիվային հավաքածուն, ինչպես նաև Նյու Յորքում գտնվող Հրեական պատմության կենտրոն և «Կոլումբիա» համալսարանի Հազվագյուտ գրքերի ու ձեռագրերի գրադարանի թեմատիկ նյութերը:
գ) Ժնևի Ազգերի լիգայի և Կարմիր խաչի արխիվներից գործուղման ընթացքում ձեռք է բերվել շուրջ 3000 փաստաթուղթ:
դ) Գործուղում է կազմակերպվել Սանկտ Պետերբուրգի պետական արխիվ, Ռուսաստանի ակադեմիայի արխիվի Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղ և Ռուսաստանի ազգային գրադարան, ձեռք է բերվել շուրջ 2300 փաստաթուղթ։ ե) Աշխատանքներ են սկսվել նաև ռուսալեզու և օսմաներեն աղբյուրների ձեռքբերման ուղղությամբ:
զ) 2024 թ. հունվարին թանգարանային ցուցադրությունների կազմակերպման, փորձի փոխանակման նպատակով՝ Վարշավայի Մերոշևսկի կենտրոնի (Centrum Mieroszewskiego) հրավերով կազմակերպվել է մեկշաբաթյա գործուղում, որի ընթացքում ՀՑԹԻ հիմնադրամի 5 աշխատակիցներ այցելել են Մերոշևսկի կենտրոն, Պիլեցկի ինստիտուտ, ինչպես նաև Լեհաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության և սոցիոլոգիայի, քաղաքական հետազոտությունների ինստիտուտներ և գիտահետազոտական այլ հաստատություններ, հանդիպել են մի շարք մասնագիտական թանգարանների (Գդանսկի Երկրորդ համաշխարհային պատերազմի, Վարշավայի Կատընի, Վարշավայի ապստամբության) աշխատակիցների հետ և ծանոթացել ցուցադրություններին: Այցելության ընթացքում մասնակցել են կլոր-սեղան քննարկումների, ինչպես նաև քննարկվել են հետագա համագործակցության ուղղությունները:
է) 2024 թ. հոկտեմբերին Մարսել կատարած գործուղման ընթացքում ՀՑԹԻ-ի աշխատակիցներն այցելել են ARAM ասոցիացիա, ծանոթացել այնտեղ պահվող Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվային նյութերին, ինչպես նաև բանավոր պատմություններ հավաքել տեղի վերապրածների ժառանգներից:

Թանգարանային աշխատանքներ՝
ա) 2024 թ. դեկտեմբերի 15-ի դրությամբ Հայոց ցեղասպանության թանգարանն ունեցել է 72.909 այցելու (57.833 օտարերկրացի, 15.076 տեղացի, այդ թվում` հանրապետության և սփյուռքի ուսումնական հաստատությունների 10.020 աշակերտ և ուսանող):
բ) Հուշահամալիր և թանգարան այցելել է 65 պաշտոնական պատվիրակություն, Հիշողության պուրակում տնկվել է 5 արծաթափայլ եղևնի, վերատնկվել՝ երկուսը:
գ) Թանգարան-ինստիտուտի էքսկուրսավարները և գիտաշխատողները անցկացրել են 1.884 էքսկուրսիա՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն:
դ) Ավարտվել են աուդիգիդերի ֆրանսերեն և ռուսերեն տեքստերի ձայնագրման աշխատանքները: Ընթացքի մեջ են անգլերեն տարբերակի ձայնագրման աշխատանքները:
ե) Շարունակել է համագործակցությունը On Point կազմակերպության հետ՝ «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» ժամանակավոր ցուցադրությունները վիրտուալ դարձնելու ուղղությամբ:

Գիտաֆոնդային աշխատանքներ՝
Հաշվետու ժամանակահատվածում ՀՑԹԻ թանգարանային ֆոնդը համալրվել է հետևյալ կերպ`

ա) ՀՑԹԻ-ին նվիրաբերբել է 312 առարկա: Արժեքավոր ձեռքբերումներ են հունահայ Կարամանայան ընտանիքին Օսմանյան կայսրությունում պատկանող գույքի սեփականության փաստաթղթերը, Մուսա լեռան հերոսամարտի բնօրինակ լուսանկարները, Սողոմոն Թեհլիրյանի անտիպ օրագրությունը և ինը լուսանկարը, ինչպես նաև Լիբանանի Ղազիրի որբանոցի հայ որբուհիների 1920-ական թթ. գործած գորգը:
բ) Ֆոնդային գնահատող հանձնաժողովի որոշմամբ թանգարանային ֆոնդում գրանցվել է 630 առարկա, գիտաօժանդակ ֆոնդում` 873 առարկա, արխիվային ֆոնդում` 245 առարկա:
գ) «Հայկական գանձարան» էլեկտրոնային շտեմարան մուտքագրվել և խմբագրվել է 571 առարկա, հաստատվել` 246-ը։
դ) Աշխատանքային գործունեության շրջանակներում ՀՀ Ազգային արխիվում ֆոնդերի աշխատակիցներն իրականացրել են թեմատիկ հավաքչական աշխատանքներ:
ե) Թանգարանային ֆոնդերի և աշխատակիցները մասնակցել են նաև ոլորտին առնչվող վերապատրաստումներին և սեմինար-քննարկումների:

Գիտական գրադարանի հիմնական արդյունքներ՝
ա) ՀՑԹԻ-ի գիտական գրադարանը համալրվել է 2.300 գրադարանային միավորով:
բ) Թանգարանային ֆոնդի հաշվառումից դուրս են եկել ու գիտական գրադարան են տեղափոխվել, հաշվառվել ու գրադարանի գույքահամար են ստացել 9.632 գիրք: Աշխատանքներն ամփոփված են, տեղափոխված միավորները բաշխվել են համապատասխան վեց բաժիններում, ճշգրտումներից հետո գրանցվել համապատասխան բաժնի էլեկտրոնային մատյաններում:
Գրադարանի աշխատակիցները նույնպես մասնակցել են ՀԱԳ հիմնադրման 105 ամյակին նվիրված «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովին, ինչպես նաև ներթանգարանային ցուցադրությունների կազմակերպման աշխատանքներին:

Թվայնացման և մուտքագրման աշխատանքներ՝
ա) Գեղարվեստական ձևավորում են ստացել ՀՑԹԻ-ի երկու ժամանակավոր և մեկ շրջիկ ցուցադրություն։ Մշակվել և գեղարվեստական ձևավորում են ստացել ՀՑԹԻ-ի հրատարակությունները, շուրջ 450 պաստառ, վկայագիր, հրավիրատոմս, բուկլետ, շնորհակալագիր և այլն:

բ) Ավարտվել է ՀՑԹԻ-ի գիտական ֆոնդերի հուշերի ամբողջական թվայնացումը, ինչը աշխատակիցներին ու մասնագետ ընթացողներին հնարավորություն է ընձեռել տրամադրելու բացառապես թվային տարբերակները:
գ) Թվայնացվել է ՀՑԹԻ-ի թանգարանային ֆոնդերում գտնվող բաժինների բնօրինակ ու կրկնօրինակ շուրջ 820 նյութ (լուսանկարներ, վկայականներ, ձևաթղթեր, բացիկներ, գրքերի կազմեր և այլ նյութեր):
դ) Թվայնացվել է ՀՑԹԻ-ի թանգարանային ֆոնդերի 8400 (ներառյալ դարձերսը) լուսանկար։
ե) Մուտքագրվել է ՀՑԹԻ-ի գիտական ֆոնդերի 23 հուշագրություն` ընդհանուր 1283 էջ:
զ) Իրականացվել են ՀՑԹԻ-ի կայքէջի և ֆեյսբուքյան էջի թարգմանություններ՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և թուրքերեն, թարգմանվել են ՀՑԹԻ-ի կազմակերպած ցուցադրությունների, միջազգային գիտաժողովների, ֆոնդերի հավաքածուներին առնչվող նյութեր:

Միջազգային և հայաստանյան համագործակցություն՝
ա) Շարունակվում է 2023 թ. Հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության «Անիվ» հիմնադրամի հետ կնքված համագործակցությունը, որի շրջանակում տպագրվելու են համատեղ աշխատություններ:
բ) Շարունակվում է 2023 թ. ՀՑԹԻ-ի և Հայ իրավաբանական միության (Armenian Bar Association /ՀԻՄ) միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման և ադրբեջանցիների կողմից իրագործված հանցագործությունների ուսումնասիրությունը, ինչպես նաև Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի (Գանձակի) հայության շրջանակներում հարցազրույցների և փաստահավաք աշխատանքներ իրականացումը:
գ) Շարունակվում է Լեփսիուսհաուզ-Lepsiushaus Potsdam միջև գործող համագործակցությունը, որի շրջանակում Գերմանիայում կազմակերպվել են դասախոսություններ: 2025 թ. նախատեսվում է կազմակերպել համատեղ գիտաժողով:
դ) Շարունակվում է Ֆրանսիա Պուատիեի համալսարանի (MIMMOC (Mémoires, Identités, Marginalités dans le Monde Occidental Contemporain) լաբորատորիայի հետ համագործակցությունը` 2024 թ. սեպտեմբերի գիտաժողովի նյութերը տպագրելու ուղղությամբ:
ե) Համագործակցություն պայմանագիր է կնքվել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել աուդիոգիդերի տեքստերի և The Armenian Genocide: Illustrated Catalogue -ի չինարեն և կորեերեն թարգմանություններն ու ձայնագրությունները:

Գիտատեղեկատվական-իրազեկման աշխատանքներ՝
ա) Հիմնադրամի պաշտոնական կայքէջը թարմացվել է ամենօրյա կարգով, պատրաստվել, մշակվել ու տեղադրվել են տեղեկություններ ՀՑԹԻ-ի գործունեության, պաշտոնական պատվիրակությունների, տարաբնույթ միջոցառումների, գիտաժողովների, հայտարարությունների և այլնի մասին:
բ) Ավարտվել են նոր կայքի վերջնական նախապատրաստման աշխատանքները:
գ) Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում ներկայացվել է 212 հրապարակում, որոնք դրվել են նաև ՀՑԹԻ ֆեյսբուքյան օգտահաշվում: X-ի օգտահաշվում արվել է 32, ինստագրամյան՝ 56, տելեգրամյան՝ 68 հրապարակում։
դ) Հաշվետու ժամանակահատվածում ՀՑԹԻ-ի կայքէջն ունեցել է 2.915․858 դիտում, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է մոտավորապես 680.000-ով:
ե) Նշված ժամանակահատվածում ՀՑԹԻ-ի ֆեյսբուքյան օգտահաշվի հրապարակումներն ունեցել են 363․793 դիտում, ֆեյսբուքյան օգտահաշվին հետևում է 24.190 օգտատեր:
զ) Կազմակերպվել են գրքերի շնորհանդեսների և ֆոնդային նյութերի հանձնման, ինչպես նաև հիշատակի 17 միջոցառում, 8 մեթոդաբանական սեմինար և արտասահմանյան խոշոր լրատվամիջոցների մասնագետների հետ չորս հանդիպում-քննարկում: է) ՀՑԹԻ-ի աշխատակիցները ՀՑԹԻ-ի գործունեության, ինչպես Հայոց ցեղասպանությանն առնչվող տարբեր գիտական թեմաներով հայկական և միջազգային մամուլին, հեռուստատեսությանը, ռադիոյին տվել են շուրջ 60 հարցազրույց, մասնակցել են տարբեր քննարկումների:

«Ծիծեռնակաբերդ» զբոսայգու տարածքի սպասարկում՝
ա) Կատարվել են «Ծիծեռնակաբերդ» զբոսայգու տարածքի (շուրջ 100 հա) պահպանման, մաքրման, ոռոգման, ծառերի խնամքի, մշակման, նոր ջրագծերի անցկացման, աղբահանության, խոտքաղի, ծառերի պրոֆիլակտիկ բուժման և սնուցման, ձնամաքրման աշխատանքներ։ Աշխատակիցներն իրականացրել են նաև թանգարանային կառույցների սպասարկման և շինվերանորոգման մի շարք աշխատանքներ։
բ) Ուկրաինայի հայ համայնքի միջոցներով տնկվել են շուրջ 500 եղևնի և փշատերև ծառ:

ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am