10.02.2023
Փետրվարի 8-ին Մեքսիկայի Սենատը ընդունեց փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։
Միաժամանակ, Սենատը հորդորում է Արտաքին հարաբերությունների քարտուղարությանը՝ աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։
* Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Մեքսիկայի Պատգամավորների պալատի Հայստան-Մեքսիկա բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակությունը այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան`
http://www.genocide-museum.am/arm/17.01.23.php :