Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Ջեյմս Բրայս-175



Բրիտանական հայասիրական շարժման ամենաականավոր գործիչ, իրավաբան, պատմաբան լորդ Ջեյմս Բրայսը ծնվել է 1838թ. մայիսի 10-ին Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում: Սովորել է Գլազգոյի համալսարանում և Օքսֆորդի Թրինիտի քոլեջում: Հետագա տարիներին Ջ. Բրայսը պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել բրիտանական տարբեր կառավարությունների կազմում` արտգործնախարարի տեղակալ, առևտրի նախարար, Իռլանդիայի գործերի գլխավոր քարտուղար, իսկ 1907-13թթ. եղել է Մեծ Բրիտանիայի դեսպանը ԱՄՆ-ում:

1876թ. Բրայսն առաջին անգամ այցելել է պատմական Հայաստան` բիբլիական Արարատի գագաթը բարձրանալու նպատակով, որից հետո Լոնդոնում հրատարակվել է «Անդրկովկաս և Արարատ» (Transcaucasia and Ararat, London, 1877) գիրքը: Այն հիմնականում ճամփորդական նոթերի շարադրանք է, սակայն պարունակում է նաև որոշ քաղաքական դիտարկումներ ու եզրահանգումներ: Հայաստան կատարած ճամփորդությունից հետո Ջ. Բրայսը 1878թ. հիմնել է առաջին բրիտանական հայասիրական կազմակերպությունը` Անգլո-հայկական ընկերությունը (Anglo-Armenian Association), որի նախագահը դարձավ լորդ Կարնարվոն, իսկ քարտուղարի պաշտոնը ստանձնեց ինքը` Բրայսը: 1880թ. Բրայսն իր երկրորդ ճամփորդությունն է կատարել դեպի պատմական Հայաստան` այցելելով նաև Զմյուռնիա և Կ. Պոլիս:

1893թ. Ջ. Բրայսի նախաձեռնությամբ հիմնադրվել է նոր Անգլո-հայկական ընկերակցությունը (Anglo-Armenian Association), որի առաջին նախագահը եղել է բրիտանական պառլամենտի անդամ Ֆ. Ստիվենսոնը:

Հայասիրական շարժման նոր վերելքը Մեծ Բրիտանիայում սկսվում է 1894-96թթ. համիդյան կոտորածներից հետո: Եվրոպական առաջադեմ հասարակական-քաղաքական այլ գործիչների հետ միասին լորդ Բրայսը բազմիցս հանդես է եկել հայանպաստ հոդվածներով բրիտանական և ամերիկյան մամուլում: 1896թ. նա չորրորդ անգամ վերահրատարակել է իր «Անդրկովկաս և Արարատ» աշխատությունը` այն համալրելով հավելյալ «Հայկական հարցի քսան տարիները» գլխով:

Լորդ Ջեյմս Բրայսն առաջիններից էր, ով բողոքի ձայն է բարձրացրել Առաջին աշխարհամատի տարիներին (1914-1918) Օսմանյան կայսրությունում երիտթուրքական կառավարության կողմից հայերի հանդեպ իրականացվող հայասպան քաղաքականության դեմ: Նա այս հարցը բազմիցս բարձրաձայնել է բրիտանական պառլամենտի ամբիոնից: Այդ տարիներին Ջ. Բրայսը մեծ մասնակցություն է ունենեցել նաև բրիտանա-հայկական Կարմիր խաչի և Փախստականների ֆոնդի ստեղծմանը:

1916թ. Բրայսի խմբագրությամբ և ընդարձակ առաջաբանով լույս է տեսնել Ա. Թոյնբիի «Հայերի վիճակն Օսմանյան կայսրությունում 1915-1916» փաստաթղթերի ժողովածուն («Կապույտ գիրքը»), որը մինչ օրս հանդիսանում է Հայոց ցեղասպանության ուսումնասիրության կարևորագույն սկզնաղբյուր: Գրքում ներկայացված փաստաթղթերը հիմնականում չեզոք երկրների ու գերմանացի ականատեսների արժեքավոր վկայություններ են հայերի տեղահանության և կոտորածների վերաբերյալ:

1918թ. լորդ Բրայսը տպագրել է իր «Հայաստանի ապագան» (The future of Armenia) հոդվածը` “The Contemporary Review” պարբերականում: Հոդվածում հեղինակն անդրադարձել է 1894-95թթ. համիդյան կոտորածներին, Ադանայի 1909թ. կոտորածին և 1915թ. հայոց տարագրությանն ու զանգվածային ջարդերին:

Բրայսը խստորեն դատապարտել է նաև երիտթուրքերին հաջորդած քեմալականների վարած քաղաքականությունը: 1920թ. փետրվարին Լորդերի պալատում ունեցած իր ելույթի ժամանակ նա մեղադրել է քեմալականներին` Կիլիկիայի հայերի հանդեպ նոր կոտորածներ սանձազերծելու համար:

Լորդ Ջեյմս Բրայսը մահացել է 1922թ. հունվարի 22-ին` մինչև վերջ պայքարելով հայ ժողովրդի տառապանքները թեթևացնելու համար:


ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am