10.03.2014

Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչի գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Իվան Մրկիչը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Սերբիայի արտգործնախարարը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Հիշողության պուրակում Իվան Մրկիչը ջրեց 2009 թվականին Սերբիայի նախագահի այցելության ժամանակ տնկած արծաթափայլ եղևնին: