10.03.2023
Բանախոս՝ Ռեգինա Գալուստյան, ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող
Թեմա՝ Հայոց ցեղասպանության իրականացման մեթոդները. տեղահանություն
Դպրոց՝ Արզնիի Սերգեյ Սարխոշևի անվան միջնակարգ դպրոց, 8-րդ դասարան
Մարտի 10-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2023 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ գիտաժողովների սրահում հյուրընկալվել էին Արզնիի Սերգեյ Սարխոշևի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները:
Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանի «Հայոց ցեղասպանության իրականացման մեթոդները. տեղահանություն» վերնագրով դասախոսությունը: Ռեգինա Գալուստյանը դասախոսության ընթացքում ներկայացրեց Հայոց ցեղասպանության իրականացման մեթոդները, մասնավորապես տեղահանությանը: Բանախոսը շեշտեց, որ այն հայերին բնաջնջելու թուրքական իշխանությունների նոր մեթոդն էր: Ռեգինա Գալուստյանը խոսեց նաև Հայոց ցեղասպանության ընթացքում կիրառված այլ մեթոդների մասին ևս. հայ երեխաների խեղդամահություններ, ողջակիզումներ, բժշկական փորձակումների ենթարկել, բռնի թրքացնել և այլն:
Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով: Այնուհետև ՀՑԹԻ կրթական ծրագրեի պատասխանատու Քրիստինե Նաջարյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անունից գրքեր նվիրեց Արզնիի Սերգեյ Սարխոշևի անվան միջնակարգ դպրոցի գրադարանին:
Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: