10.04.2015
Հանրաճանաչ ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ և Քլոե Քարդաշյանները, աշխարհահռչակ ամերիկացի երգիչ Քանյե Ուեսթը և նրանց ուղեկցող պատվիրակությունն այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին ուղեկցում էր Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: Նա ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման և Հայոց ցեղասպանության պատմությունը:
Քարդաշյան քույրերը կարմիր կակաչներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջեցին նաև Հուշապատի տարածքում, ծանոթացան ամերիկյան հումանիտար օգնության պատմությանը. Ցեղասպանության տարիներին և դրանից հետո ծավալած աննախադեպ մարդասիրական գործունեությանը:
Սուրեն Մանուկյանը ներկայացրեց նաև Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի պատմությունը:
Հանդիպման ավարտին Քարդաշյան քույրերին հանձնվեցին ՀՑԹԻ հրատարակություններից՝ Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան», Հայոց ցեղասպանությունը արտասահմանյան մամուլի էջերին, 100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին, Կլարա Բարտոնի «Ամերիկյան Կարմիր խաչի նպաստամատույց առաքելությունը Փոքր Ասիայում» գրքերը, ինչպես նաև անգլիալեզու «International Journal of Armenian Genocide Studies» պարբերականը:
Լուսանկարների հեղինակ՝ Արևիկ Ավետիսյան
© Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Լուսանկարների հեղինակ՝ Արևիկ Ավետիսյան
© Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Լուսանկարների հեղինակ՝ Արևիկ Ավետիսյան
© Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Լուսանկարների հեղինակ՝ Արևիկ Ավետիսյան
© Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Լուսանկարների հեղինակ՝ Արևիկ Ավետիսյան
© Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Լուսանկարների հեղինակ՝ Արևիկ Ավետիսյան
© Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ