Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Հիշողություն և սոցիալական շարժումներ. մասնակցություն միջազգային գիտաժողովին




Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը մասնակցել է “Memory Studies meets Social Movement Studies– how collective/collected memories have shaped social movements in past and present” (Հիշողության ուսումնասիրությունները հանդիպում են սոցիալական շարժումների ուսումնասիրություններին. ինչպես են հավաքական/հավաքված հիշողությունները ձևավորել սոցիալական շարժումները նախկինում և ներկայում) միջազգային գիտաժողովին, որի կազմակերպիչն էր Բոխումի Ռուրի համալսարանի Սոցիալական շարժումների ինստիտուտը:

Գիտաժողովը, որ պետք է կայանար 2020-ի հունիսին Բոխում քաղաքում, Կովիդ-19-ի համավարակի պատճառով հետաձգվեց։ Իսկ այս տարի, հաշվի առնելով համաճարակային իրավիճակը Գերմանիայիում, որոշվեց այն անցկացնել առցանց 2021 թ. հուլիսի 18-19-ը: Գիտաժողովը փորձ էր քննարկելու միջդիսցիպլինար հետազոտությունների հնարավորությունները այս երկու գիտական ոլորտներում, պարզաբանելու հավաքական հիշողության և սոցիալական շարժումների միջև կապը: Հետազոտական այս երկու ոլորտները նոր են փորձում ուսումնասիրել իրենց միջև հնարավոր փոխադարձ կապը: Նման օրինակներ են Դենիս Բոսի գիրքը՝ 1871 թ. Փարիզի կոմունայի հիշողության մասին, Դոնաթելլա դելլա Պորտայի և համահեղինակների գիրքը՝ շարժումների մասին հիշողությունների ու ժառանգության վերաբերյալ, Շտեֆան Բերգերի և Շոն Սքալմերի գիրքը՝ հիշողության և սոցիալական շարժումների մասին, ինչպես նաև Էն Ռիգնիի նախագիծը՝ սոցիալական շարժումների հիշողությունների մասին: Սրանք հաջողված նախագծեր են, որ մատնացույց են անում երկու ոլորտների կապը:

Հիշողության ուսումնասիրությունները մինչ այժմ կենտրոնացել են մասնավորապես տրավմատիկ հիշողության վրա, որ հաճախ միաձուլվում է ազգային պատմություններին և հիշողություններին և վերաբերում պատերազմների և ցեղասպանությունների պատմությանը: Սակայն, վերջին տարիներին նկատելի է փոփոխություն նաև սոցիալական շարժումների հիշողության ուսումնասիրության առումով, և այս գիտաժողովի նպատակն էր քննարկել, թե ինչպես են սոցիալական շարժումները կառուցում և ստեղծում հիշողություններ իրենց սեփական գործունեության մասին, ինչպես են հիշողության որոշակի պատկերներն ազդել սոցիալական շարժումների վրա, և ինչպես են այդ շարժումներն օգտագործում հիշողությունը որպես մշակութային ռեսուրս հետագայում սեփական նպատակներն ու հավակնությունները առաջ տանելու համար:

Գիտաժողովի զեկույցները բաժանված էին հետևյալ նիստերի՝ Բնապահպանական շարժումների հիշողություն, Քաղաքային և գյուղական շարժումների հիշողություն, Գործադուլների և հեղափոխությունների հիշողություն, Կանանց շարժումների հիշողություն, Խաղաղության շարժումների հիշողություն և Ազգային շարժումների հիշողություն: Վերջին բաժնում Սուրեն Մանուկյանը ներկայացրեց «Հայոց ցեղասպանության հիշողությունը Խորհրդային Հայաստանի այլախոհական շարժման մեջ» թեմայով զեկուցում: Նա վերլուծեց խորհրդային տարիներին Հայոց ցեղասպանության մասին հիշողության պաշտոնական արգելքը և դրա դեմ 1965 և 1966 թթ. տեղի ունեցած ապրիլքսանչորսյան ելույթները, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման որոշման պատմությունը, Հայոց ցեղասպանության և հուշահամալիրի դերը խորհրդահայ այլախոհական շարժման համար:

Պատահական չէ, որ հենց 1966 թ. ապրիլքսանչորսյան ելույթների համար ձերբակալություններից հետո ազատության դուրս եկած մի խումբ հայրենասերներ նախաձեռնեցին ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության հիմնումը: Բացի այդ՝ Հայոց ցեղասպանության թեման մշտական տեղ էր զբաղեցնում այս և հետագայում առաջացած այլ կազմակերպությունների և խմբերի քննարկումների, հրապարակումների (թռուցիկներ, ինքնահրատ թերթեր) և գործողությունների մեջ: Հենց Ծիծեռնակաբերդում էին կազմակերպվում ընդհատակյա կազմակերպությունները նոր անդամների երդման արարողությունները, ապրիլի 24-ին էին իրականացվում ամենաաղմկահարույց և ուշադրություն գրավող գործողությունները (ոչ լեգալ ռադիոհաղորդում Ծիծեռնակաբերդում, թռուցիկների տարածում, գրությունների տարածում Երևանում): Նույնիսկ բանտարկվելուց հետո այլախոհական շարժման անդամների համար այս օրը պահպանում էր իր կենտրոնական դերը: Օրինակ՝ հայ աքսորականները ճամբարներում յուրաքանչյուր ապրիլի 24-ին հացադուլ էին հայտարարում:

Թեման մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Նշվեց, որ այն բոլորովին նոր է և անհայտ եվրոպական գիտական շրջանակների համար և առաջարկ արվեց զեկուցման հիման վրա պատրաստել հոդված և տպագրել առաջիկայում լույս տեսնող ժողովածուի մեջ:








1967 թ. ապրիլին, Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ ԱՄԿ-ի կողմից տարածված «Փարոս» վերնագրով առաջին թռուցիկը





1967 թ. հոկտեմբերի 19-ի «Փարոս» թերթը





Դենիս Բոսի գիրքը՝ 1871 թ. Փարիզի կոմունայի հիշողության մասին





Դոնաթելլա դելլա Պորտայի և համահեղինակների գիրքը՝ շարժումների մասին հիշողությունների ու ժառանգության վերաբերյալ





Շտեֆան Բերգերի և Շոն Սքալմերի գիրքը՝ հիշողության և սոցիալական շարժումների մասին







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am