10.10.2014
Հայ կանանց միջազգային ընկերակցության 7-րդ համաժողովի մասնակիցները ՀՀ սփյուռքի նախարար, Հայ կանանց միջազգային ընկերակցության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Հրանուշ Հակոբյանի և Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Այնուհետև, Հայ կանանց միջազգային ընկերակցության 7-րդ համաժողովի մասնակիցնեը հյուրընկալվեցին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում, որտեղ ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը զեկուցում կարդաց Հայոց ցեղասպանության և հայ կնոջ դերի մասին:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը ներկաներին ներկայացրեց նաև ՀՑԹԻ կողմից պատրաստվող ժամանակավոր ցուցադրությունների կոնցեպցիան: