10.10.2014

Հոկտեմբերի 9-ին Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Տիկին Թեոխարուսին և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Եվրոպական խորհրդարանի պատգամավորը շրջայց կատարեց նաև Հիշողության պուրակում, որտեղ ջրեց իր նախորդ այցելություններից մեկի ժամանակ տնկած արծաթափայլ եղևնին:
Պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ, ծանոթացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ: