10.11.2016

Նոյեմբերի 10-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը:
Պարոն Ռիժկովը և իր ուղեկիցները ծաղիկներ խոնարհեցին հավերժական կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի անմեղ նահատակների հիշատակին:
ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը բազմիցս եղել է Հայոց ցեղասպանության թանգարանում: Այս այցի ժամանակ նա ջրեց տարիներ առաջ հուշահամալիրի Հիշողության պուրակում ի հիշատակ 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի՝ իր կողմից տնկած եղևնին: