10.11.2016

Այսօր Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը՝ փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի գլխավորությամբ:
Տիկին փոխնահանգապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության հուշարձանին, այնուհետև իր ուղեկիցների հետ ծաղիկներ խոնարհեց հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակին:
Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի պատվիրակությունը Հայաստանում է գտնվում «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում: