10.02.2023
Բանախոս՝ Հարություն Մարության, ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ.
Թեմա՝ «Տեր-Զոր… Սումգայիթ… Ատոմակայան… Նաիրիտ». «Ցեղասպանություն» հասկացության ընդլայնումը Ղարաբաղյան շարժման տարիներին (1988-1990)
Դպրոց՝ Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան համար 190 ավագ դպրոց, 11-րդ դասարան
Փետրվարի 10-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2023 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ գիտաժողովների սրահում հյուրընկալվել էին Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան համար 190 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները: Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանի «Տեր-Զոր… Սումգայիթ… Ատոմակայան… Նաիրիտ». «Ցեղասպանություն» հասկացության ընդլայնումը Ղարաբաղյան շարժման տարիներին (1988-1990)» վերնագրով դասախոսությունը:
Հարություն Մարությանը դասախոսության ընթացքում անդրադարձ կատարեց 1988-1990 թթ., հատկապես սումգայիթյան կոտորածներից հետո, ցեղասպանություն հասկացության իմաստային ընդլայմանը: Այդ ժամանակ հայ ժողովրդի գոյությանը սպառնացող կամ որպես այդպիսին ընկալվող ցանկացած վտանգ դիտվում և գնահատվում էր ցեղասպանության լույսի ներքո: Մասնավորապես հայկական ատոմակայանը և «Նաիրիտ» գիտարտադրականն միավորումը դիտվում էին Երևանի բնակչության ֆիզիկական գոյությանը սպառնացող իրական վտանգի աղբյուրներ: Բանախոսը աշակերտներին ներկայացրեց 1988-90 թթ. մի քանի ցուցապաստառներ, որոնցում արտացոլված էր ժողովրդական ընկալման մեջ Հայոց ցեղասպանության և Սումգայիթի, ատոմակայանի ու Նաիրիտի միջև կապը: Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով:
Հանդիպման ավարտին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անունից գրքեր նվիրեց Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան համար 190 ավագ դպրոցի գրադարանին: