10.03.2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը հրատարակել է «The Historiography of the Armenian Genocide» գլուխը «Handbook of Genocide Studies» ժողովածուում (Edward Elgar Publishing, 2023, 54-71) (
https://doi.org/10.4337/9781800379343.00013; WOS Book Citation Index Publisher):
Հոդվածում ներկայացված է Հայոց ցեղասպանության ուսումնասիրության համառոտ պատմությունը սկսած 1910-20-ական թվականներից, երբ ցեղասպանությունից հետո հայ հասարակության վերականգման փորձերի հետ զուգահեռ ընթանում էին փաստաթղթերի հավաքագրման և կատարվածի վավերականացման աշխատանքներ: Քննարկվում է անհատ նվիրյալների (Արամ Անտոնյան, Կարապետ Գաբիկյան և Գրիգոր Գերգերյան) ջանքերի և կոլեկտիվ հրատարակությունների (Հուշամատյաններ) կարևորությունը: Հոդվածում հեղինակն անդրադառնում է նաև ԽՍՀՄ-ում ցեղասպանության թեմայի արգելքին և 1965 թ. զարթոնքին: Հենց 60-ականների զարթոնքի շրջանից էլ սկսվում է Հայաստանում (Մկրտիչ Ներսիսյան) և ԱՄՆ-ում (Ռիչարդ Հովհաննիսյան և Վահագն Դադրյան) թեմայի գիտական ուսումնասիրությունը: Վերջին երկու հեղինակները թեման ներառեցին ավելի լայն ցեղասպանագիտական ուսումնասիրությունների ոլորտ, որում անգնահատելի մեծ դեր ունեցավ 1982 թ. Թել-Ավիվում Իսրայել Չառնիի կողմից նախաձեռնված գիտաժողովը: Հոդվածի վերջում քննարկվում է Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ժամանակակից փուլը և նոր միտումները: