Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«ՆԵՄԵՍԻՍ»-Ի ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑԸ. ԱՀԱՐՈՆ ՍԱՉԱԿԼՅԱՆ



1990 թ. ԱՄՆ-ում հայտնաբերվեց «Նեմեսիս*» գործողության (Հատուկ գործի) անհայտ մասնակիցներից մեկի՝ Ահարոն Սաչակլյանի նամակների, լուսանկարների, փաստաթղթերի արխիվը՝ վերջինիս մահից միայն 26 տարի անց: Ահարոն Սաչակլյանի ընտանիքի անդամները երբեք չեն էլ ենթադրել, որ իրենց հարազատը որևէ դերակատարություն է ունեցել «Նեմեսիս» գործողության մեջ, քանի որ վերջինս ոչ միայն չի բարձրաձայնել ուշագրավ ու պատմական նշանակություն ունեցող իր կենսագրության այս անցքի մասին, այլև խնամքով թաքցրել է կողմնակի անձանցից:

2015 թ. Մարիան Մեսրոբյան-Մաքքըրդին հայտնաբերված հարուստ փաստավավերագրական նյութերի հիման վրա հրատարակեց «Սրբազան արդարադատություն. հայկական «Նեմեսիս» գործողության ձայներն ու ժառանգությունը» գիրքը՝ Ժիրայր Լիպարիտյանի առաջաբանով՝ դրանում ներկայացնելով նաև իր մորական պապի՝ Ահարոն Սաչակլյանի գործունեությունը, հատկապես նրա մասնակցությունը «Նեմեսիս» գործողությանը:

Ո՞վ էր Ահարոն Սաչակլյանը:

Ինչպես գիտենք, Հատուկ գործը («Նեմեսիս» գործողությունը) խիստ գաղտնի գործողություն էր, ուստի տասնամյակներ շարունակ գաղտնազերծված չէին նրա կազմակերպիչները, անդամները և գործին առնչվող ցանկացած տեղեկություն: Այդ պատճառով այսօր էլ գործի որոշ մասնակիցների անուններ անհայտ են: Հատուկ գործի կազմակերպման և նյութական միջոցների ապահովման կենտրոնակայանը Բոստոնում հրատարակվող «Հայրենիք» թերթն էր, որի աշխատակիցն էր նաև Ահարոն Սաչակլյանը:

Նա ծնվել է 1879 թ. սեպտեմբերի 9-ին Մալաթիայում (Օսմանյան կայսրություն): 1895 թ., նախքան իր ծննդավայրում համիդյան կոտորածների սկսվելը, 16-ամյա Ահարոնն իր մի քանի հայրենակիցների հետ Կ. Պոլսից նավով տեղափոխվում է Մարսել, որտեղ ծանոթանում է Արմենակյան կուսակցության հիմնադիր Մկրտիչ Փորթուգալյանի հետ: 1896 թ. հաստատվում է Հարթֆորդում (ԱՄՆ) և Հանթսինգերի բիզնեսքոլեջում ուսանում է հաշվապահություն:

1909 թ. Երիտթուրքական հեղափոխությունից կարճ ժամանակ անց Ահարոնը ճանապարհվում է դեպի Դյորթ-Յոլ հանդիպելու մորը և եղբորը՝ Հակոբին, որոնց չէր տեսել ավելի քան 14 տարի: Այս ընթացքում նա նամակագրություն է սկսում ՀՅԴ անդամ, Օսմանյան պառլամենտի երեսփոխան Արշակ Վռամյանի (Օննիկ Դերձակյան) հետ: 1909 թ. ապրիլի սկզբին, երբ Ահարոնն արդեն գտվում էր Դյորթ-Յոլում, տեղի հայությունն, ինչպես Կիլիկիայի այլ հայկական բնակավայրերի բնակչությունը, դիմել էր ինքնապաշտպանության՝ կենաց ու մահու կռիվ մղելով թուրքական մի քանի անգամ գերակշռող ուժերի հետ: Հայերի, հիրավի, հերոսական ինքնապաշտպանությունը Դյորթ-Յոլում ղեկավարում էր Միհրան Մելքոնյանը, որն, ի դեպ, Ահարոնի կնոջ՝ Էլիզայի եղբայրն էր:

Դյորթ-Յոլի թուրքական պաշարումը դադարեցվում է միայն 13 օր անց՝ հայերի հերոսական պայքարի և օտարերկրյա հյուպատոսների միջամտության շնորհիվ, որոնց ինքնապաշտպանության օրերին բազմաթիվ խնդրագրեր էր ուղարկել նաև Ահարոնը: Նա եղբոր՝ Հակոբի հետ Դյորթ-Յոլի սովյալ հայության համար կազմակերպում է ԱՄՆ-ից պարենի և հագուստի տրամադրումը:

Վերդառնալով ԱՄՆ՝ Ա. Սաչակլյանը մի կարճ ժամանակահատված աշխատում է ավագ եղբոր՝ Ստեփանի Հարթֆորդի արևելյան գորգերի խանութում, որից հետո՝ Բոստոնի «Հայրենիք» թերթում:

1915 թ., երբ Օսմանյան կայսրությունում սկսվեցին հայերի մասսայական բռնի տեղահանություններն ու կոտորածները, Ահարոն Սաչակլյանն, օգտագործելով ամերիկյան Կարմիր խաչի և միսիոներների հետ իր կապերը, փորձում էր որևէ կերպ աջակցել իր հայրենակիցներին:

Հատուկ գործին կամ «Նեմեսիս» գործողությանը նրա անդամակցությունը սկսվել է 1919 թվականից: Այս ժամանակահատվածում Ահարոնը սերտ նամակագրություն է ունեցել Շահան Նաթալիի, Վահան Զաքարյանցի, ԱՄՆ-ում ապահովագրական գործակալ Համո Բարաղամայանի (նրա մասին իր հուշերոմ նաև Ս. Թեհլիրյանն է գրում) և քիմիկոս Զավեն Նալբանդյանի հետ: Նրանք բոլորը Հատուկ գործի անմիջական մասնակիցներն են եղել՝ ունենալով տարբեր դերակատարումներ:

Հետաքրքրական է, որ բացի կարևոր պատմական տեղեկություններ ունեցող այս նամակներից, Ա. Սաչակլյանի արխիվում պահպանվել են նաև հայերի տեղահանությունն ու կոտորածները կազմակերպած 100 թուրք ոճրագործների ձեռագիր անվանացուցակը: Բացի այդ, ցուցակում նշված որոշ գործիչների լուսանկարներ կամ նրանց դիմապատկերներով ժամանակի թերթերից կտրված թերթոններ:

Ահարոն Սաչակլյանը ղեկավարում էր Հատուկ գործի ֆինանսավորման հարցերը՝ նյութական միջոցների հայթայթումը և անհրաժեշտ ծախսերը:

1920 թ. Էլիզա և Ահարոն Սաչակլյաններն իրենց երեք երեխաների հետ վերջնականապես հաստատվեցին Սիրակուզում (ԱՄՆ) ակտիվ մասնակցություն ունենալով հայկական համայնքի կյանքում, տեղի հայկական եկեղեցու հիմնադրման հարցում:

Ահարոն Սաչակլյանը մինչև 1933 թ. ԱՄՆ ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի անդամ էր, իսկ մինչև մահը՝ ՀՅԴ անդամ: Հատուկ գործի մարտիկը վախճանվել է 1964 թ. օգոստոսի 5-ին, 85 տարեկան հասակում:

Կնոջն ասված նրա վերջին խոսքերն էին. «Ես կարող էի անել ավելին…»


Նյութին կից լուսանկարների հրապարակման թույլտվության համար շնորհակալություն եմ հայտնում գրքի հեղինակին՝ Մարիան Մեսրոբիան-Մաքքըրդիին և գրքի հեղինակային իրավունքները պատկանող «Transaction Publishers հրատարակչությանը»՝ լուսանկարների և տեքստային նյութի օգտագործման թույլտվությունը տրամադրելու համար:

______________

* Օսմանյան կայսրությունում քրեական պատասխանատվությունից խուսափած երիտթուրք հանցագործներին արժանի պատասխանատվության ենթարկելու համար 1919 թ. աշնանը Երևանում կայացած Հայ Յեղափոխական Դաշնակցության Իններորդ Ընդհանուր ժողովում խիստ գաղտնիության պայմաններում, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արմեն Գարոյի ղեկավարությամբ ստեղծվեց Հատուկ գործը, այն է՝ հայերի կոտորածների կազմակերպիչներին և իրագործողներին հայտնաբերելու և ոչնչացնելու հատուկ գործողությունը: Նշենք, որ Հատուկ գործ անունը ստացած գաղտնի գործուղությունն առավելապես հայտնի է «Նեմեսիս» անվամբ:



Գոհար Խանումյան
ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ, գիտաշխատող










Արմեն Գարո՝ նստած, նրանից ձախ Ահարոն Սաչակլյան, Զավեն Նալբանդյան և Վաղարշ(?) Բարսեղյան: (Առաջին երեքը Նեմեսիս-ի անդամներ են, իսկ վերջինն ԱՄՆ ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի անդամ):
Աղբյուրը՝ Mesrobian MacCurdy M., Sacred Justice; The Voices and Legacy of the Armenian Operation Nemesis, with a foreword by Gerard Libaridian, Translations by Arsine Oshagan, New Brunswick (USA) and London (UK), «Transaction Publishers», 2016



Ահարոն Սաչակլյան, 1920-ական թթ.
Աղբյուրը՝ Mesrobian MacCurdy M., Sacred Justice; The Voices and Legacy of the Armenian Operation Nemesis, with a foreword by Gerard Libaridian, Translations by Arsine Oshagan, New Brunswick (USA) and London (UK), «Transaction Publishers», 2016



Ահարոն Սաչակլյանը և գեներալ Սեպուհը, 1927 թ. (Արմեն Գարոն հանձնարարեց Սեպուհին ղեկավարել Նեմեսիս գործողությունը՝ իր հիվանդությունից հետո)
Աղբյուրը՝ MesrobianMacCurdy M., Sacred Justice; The Voices and Legacy of the Armenian Operation Nemesis, with a foreword by Gerard Libaridian, Translations by Arsine Oshagan, New Brunswick (USA) and London (UK), «Transaction Publishers», 2016



Գրքի կազմը
Mesrobian MacCurdy M., Sacred Justice; The Voices and Legacy of the Armenian Operation Nemesis, with a foreword by Gerard Libaridian, Translations by Arsine Oshagan, New Brunswick (USA) and London (UK), «Transaction Publishers», 2016



Աղբյուրը՝ MesrobianMacCurdy M., Sacred Justice; The Voices and Legacy of the Armenian Operation Nemesis, with a foreword by Gerard Libaridian, Translations by Arsine Oshagan, New Brunswick (USA) and London (UK), «Transaction Publishers», 2016.




ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am