Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Լույս է տեսել Հայոց ցեղասպանությունը վերապրած Սերոբ-Սրապ Մխիթարյանի «Մեր գյուղի պատմությունը» հուշագրությունը


11.02.2022


«Մեր գյուղի պատմությունը» հուշագրությունը Հայոց ցեղասպանությունը վերապրած Սերոբ-Սրապ Մխիթարյանի հուշերն են իր և հարազատների ու տարագիր ժողովրդի ողբերգության և իրենց վիճակված սարսափելի ու անմարդկային փորձությունների մասին: Մխիթարյանի հուշագրությունը բացառիկ տեղեկություններ է հաղորդում հայերի հանդեպ գործադրված ոճրագործության, բռնությունների, գաղթի ամենաողբերգական դրսևորումների, անասելի ցավի և այս ամենից զատ ապագայի հանդեպ հավատի ու վերապրումի վերաբերյալ:

Հեղինակը հուշագրությունը գրի է առել 1979-1982 թթ., այն ձեռագիր է, 328 էջ:

Հուշագրությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին 2015 թ. մայիսին նվիրաբերել է Սերոբ-Սրապ Մխիթարյանի հորեղբոր թոռը՝ տեխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր՝ Վահրամ Պետրոսյանը:

Հուշագրության ժամանակագրական սահմաններն են 1915-1920 թթ.։ Անդրադառնալով Օսմանյան պետության ծրագրած ու իրագործած Հայոց ցեղասպանությանն ու զանգվածային կոտորածներին՝ հեղինակը բավականին մանրամասն ներկայացնում է իր հիշողություններում անջնջելի հետք թողած Խութ գավառի կոտորածը, Մուշ քաղաքի ավերածությունը, բազում փորձություններն ու դեգերումները: Հեղինակը հուշագրությունը բաժանել է երկու մասի: Առաջին մասը բաղկացած է 17 ենթամասերից: Երկրորդ մասը վերնագրված է «Կյանքը Մոլլամուսայում 1921 թվից»:

Սերոբ-Սրապ Մխիթարյանը պատմությունն սկսում է հայրենի ծննդավայրից։ Ականատեսի աչքով ներկայացնում է հրաշագեղ Փիճոնք գյուղը (այժմ՝ Արփալըսեքի (Arpalıseki)), որը կազմված է եղել 7 նահապետական տոհմից և նրանցից սերված ընտանիքներից, որոնց թիվը հասել է մոտավորապես 25-ի։

Հեղինակը նկարագրում է ժողովրդի ապրելակերպը մինչև կոտորածը, ընտանեկան նիստ ու կացը, սովորույթները, բարեկամական սերտ փոխհարաբերությունները, գյուղի հրաշալի բնությունն ու շրջակայքը՝ հայտնի իր քաջերով, անառիկ վայրերով, հնագույն վանքերով ու հուշարձաններով:

Ներկայացնում է կոտորածը սկսվելուց մինչև վերջանալը իր և ազգականների գաղթը Բիթլիսից մինչև Ալեքսանդրապոլ: Ահա թե ինչպես է ներկայացրել իրենց գաղթի ճանապարհը. «Դիակների հետ միևնույն տարածության վրա քնելը դարձել էր սովորական: Բայց ամենից սարսափելին ու սրտակեղեքն այն երեխաների դիակներն էին, որոնք սվինի կամ դաշույնի հարված ստանալիս ձեռքերը դրել էին խփած տեղին ու այդպես քարացել: Նրանցից շատերը ընկած էին մեջքի վրա և նրանց մանկական անմեղ աչքերն ուղղված էին երկնքին. կարծես ուզում էին ասել ի՞նչ հանցանքի համար այս օրին արժանացանք: Քայլում էինք որքան հնարավոր է արագ, որպեսզի շուտ դուրս գանք այդ ահավոր ձորից: Բնազդորեն զգում էինք, որ այդ մահվան հովտում մի դժբախտություն կպատահի մեզ: Արևը մայր մտավ: Ձորը շատ արագ ծածկվեց մթության քողով: Մեզ թվաց, թե մթության մեջ գետի գոռում գոչումն ավելի ուժեղացավ և կարծես որոտմունքից լսվում էր. «Շուտ արե´ք, հեռացեք այս ահավոր անդունդից, որպեսզի չավելացնեք իմ ափերին պառկած մարդկանց քանակը»:

1916 թ. Սերոբ-Սրապ Մխիթարյանը 9 տարեկան էր, երբ սկսվում է Խութի շրջանի տեղահանությունը: Տակավին պատանի Սերոբ-Սրապն առնչվում է դառը ճշմարտությանն՝ ականատես լինելով օսմանյան իշխանությունների ծրագրած ցեղասպանությանը, աչքի առջև տեսնելով հայ ժողովրդի տանջված ու լլկված վիճակը, կենդանի մնալու անհավանականությունը:

«Կյանքը Մոլլամուսայում 1921 թվից» վերնագրված գլխում հեղինակը ներկայացնում է իրենց ճանապարհը դեպի Ալեքսանդրապոլ, փիճոնքցիների նոր կյանքը Մոլլամուսայում (այժմ՝ Ոսկեհասկ)։

Սերոբ-Սրապ Մխիթարյանը ծնվել է 1907 թ. Բաղեշի (Բիթլիսի) նահանգի Խութ շրջանի Փիճոնք գյուղում: Սերոբ-Սրապն ունեցել է երկու եղբայր՝ Արամը և Գապոն: Վերջինս մահացել է գաղթի ճանապարհին: Պատանի Սրապը, բազմաթիվ անգամներ զգալով մահվան շունչը, հրաշքով փրկվել է կոտորածից: Ամեն վայրկյան բռնվելու և չարչարանքներով սպանվելու վախով թափառել է գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Ինը տարեկան հասակում տարագրության ճանապարհին ծնողներին և հարազատների մեծ մասին կորցնելուց հետո, իր փոքր եղբոր` յոթ տարեկան Արամի հետ հայտնվել է Ալեքսանդրապոլի ամերիկյան Պոլիգոններ որբանոցում: Իրեն և եղբորը բաժանում են միմյանցից: Փոքր եղբորը՝ Արամին, տանում են մանկապարտեզ, իսկ իրեն՝ դպրոց: Գերազանց առաջադիմության շնորհիվ Սերոբ-Սրապին տեղափոխում են երկրորդ, տարեվերջին՝ երրորդ դասարան:

1921-1927 թթ. իր ազգականների՝ Մխիթարի, Անդրանիկի, Արմենի հետ Գյումրիի որբանոցում ականատես է եղել հետաքրքիր իրողությունների:

1926-1927 թթ. որբանոցն արդեն սկսել էր լուծարվել: Խուսափելով Ամերիկա մեկնելուց, իր 16 ընկերների հետ Սերոբ-Սրապը որոշում են մնալ Հայաստանում: Նա հայտնվում է Ֆաբրիկագործարանային ուսումնարանում և սովորում երեք տարի: Այդ ընթացքում Սերոբ-Սրապը սովորում է զուգահեռաբար Գյումրիի մանկավարժական տեխնիկումում: Նա գիտակցել է կրթության կարևորությունն ու հասկացել, որ այդ ճանապարհով կարող է կյանքը կարգավորել:

1930 թ. Ս. Մխիթարյանը նշանակվում է թվաբանության ուսուցիչ Գյումրիի թիվ 6-րդ միջնակարգ դպրոցում, ապա՝ 14-րդ դպրոցի տնօրեն (մինչև Հայրենական մեծ պատերազմը):

Ցեղասպանության ճանապարհն անցած Սերոբ-Սրապ Մխիթարյանը մասնակցում է նաև Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվում:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2020 թ.-ից սկսել է «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարի լույսընծայումը, որի շրջանակներում հրատարակվել են ՀՑԹԻ ֆոնդերում պահվող անտիպ հուշագրություններ: Անցյալ տարի լույս տեսավ մատենաշարի 5-րդ գիրքը, որի մեջ ամփոփված է ՀՑԹԻ գիտաշխատող Քրիստինե Նաջարյանի կողմից խմբագրված, ծանոթագրված, առաջաբանով ու հավելվածներով հարստացված Սերոբ-Սրապ Մխիթարյանի հուշերը՝ Սերոբ-Սրապ Մխիթարյան «Մեր գյուղի պատմությունը» վերնագրով:



Քրիստինե Նաջարյան
ՀՑԹԻ կրթական ծրագրերի պատասխանատու







Սերոբ-Սրապ Մխիթարյանը կնոջ՝ Վարդուշի հետ
Վահրամ Պետրոսյանի ընտանեկան արխիվ




Սերոբ-Սրապ Մխիթարյանը
Վահրամ Պետրոսյանի ընտանեկան արխիվ




Սերոբ-Սրապ Մխիթարյան,1980-ական թթ., Գեղարդ
Վահրամ Պետրոսյանի ընտանեկան արխիվ




Սերոբ-Սրապ Մխիթարյանի ազգականներն ընտանեկան հավաքույթի ժամանակ
Ձախից աջ՝ Խաչիկ Մխիթարյան, Սամվել Մխիթարյան՝ Սրապ Մխիթարյանի ավագ որդին, Արտավազդ Պետրոսյան և Մկրտիչ Մխիթարյան
Վահրամ Պետրոսյանի ընտանեկան արխիվ



Սերոբ-Սրապ Մխիթարյանի կրտսեր եղբայր Արամ Մխիթարյանը մտերիմ ազգականների հետ, 1987 թ.
Վահրամ Պետրոսյանի ընտանեկան արխիվ




Փիճոնք գյուղի համայնապատկերը. դրվագ, 2019 թ.





Փիճոնք գյուղը, 2019 թ.





Սուրբ Աղբերիկ վանքը, լուսանկարն արված է 2012 թվականին
Վահրամ Պետրոսյանի ընտանեկան արխիվ




Կարմիր շրջանակով տրված են Հայոց ցեղասպանությունը վերապրած Սերոբ-Սրապ Մխիթարյանի անցած կյանքի ուղին՝
ըստ բնակավայրերի. Արևմտյան Հայաստանից մինչև Արևելյան Հայաստան




Փիճոնք գյուղից պահպանված մասունք՝ սուլթանական կալվածաթուղթ,
Մուշ գավառի Բուլանըգ գավառակի Փիճոնք գյուղ, մոտ 60 կանգուն տարածությամբ տան ու կից ախոռի և գոմի սահմանները՝ Թաֆի կալվածքը, Մելքոնի կալվածքը և երկու ճանապարհ: Սեփականատեր՝ Տեր Մելիքսեթ քահանա, որդի Մըխոյի (Մխիթարի)
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ



Սերոբ-Սրապ Մխիթարյանի «Մեր գյուղի պատմությունը» գիրքը՝ ՀՑԹԻ-ի կրթական ծրագրերի պատասխանատու, կրտսեր գիտաշխատող Քրիստինե Նաջարյանի աշխատասիրությամբ



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am