11.03.2016

Մարտի 11-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Նրան ուղեկցում էին ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, բարձրաստիճան հյուրի այցը լուսաբանող մոտ շուրջ մեկ տասնյակ լրագրողներ արտերկրից և Հայաստանից:
Պարոն Նարիշկինը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև ԱՊՀ երկրներից՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից ժամանած հյուրերը ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ նահատակների հիշատակը:
Այսօր Երևանում Սերգեյ Նարիշկինի ղեկավարությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը: