11.10.2014

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության հյուրերն այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած քաղաքապետերը ծաղկեպսակ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին:
«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության շրջանակներում Հայաստան ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության հյուրերն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ, ծանոթացան Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ: