11.11.2023
Բանախոս՝ Ռեգինա Գալուստյան, ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող
Թեմա՝ Հայոց ցեղասպանության իրականացման մեթոդները. տեղահանություն
Դպրոց՝ Մ. Մաշտոցի անվան ուսումնական համալիր, 8-րդ դասարան
Նոյեմբերի 11-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2023 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ գիտաժողովների սրահում հյուրընկալվել էին Մ. Մաշտոցի անվան ուսումնական համալիրի աշակերտները:
Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանի «Հայոց ցեղասպանության իրականացման մեթոդները. տեղահանություն» վերնագրով դասախոսությունը: Ռեգինա Գալուստյանը դասախոսության ընթացքում ներկայացրեց Հայոց ցեղասպանության իրականացման մեթոդները, մասնավորապես տեղահանությանը: Բանախոսը շեշտեց, որ այն հայերին բնաջնջելու թուրքական իշխանությունների նոր մեթոդն էր: Ռեգինա Գալուստյանը խոսեց նաև Հայոց ցեղասպանության ընթացքում կիրառված այլ մեթոդների մասին ևս. հայ երեխաների խեղդամահություններ, ողջակիզումներ, բժշկական փորձակումների ենթարկել, բռնի թրքացնել և այլն:
Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով: Այնուհետև ՀՑԹԻ կրթական ծրագրեի պատասխանատու Ինեսա Ստեփանյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անունից գրքեր նվիրեց Մ. Մաշտոցի անվան ուսումնական համալիրի գրադարանին:
Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: