12.01.2025
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է մրցույթ` անգլերեն-գերմաներեն կամ անգլերեն-ֆրանսերեն լեզուների իմացությամբ էքսկուրսավարի թափուր հաստիքի համար: Անհրաժեշտ որակավորումները՝
– բարձրագույն կրթություն,
– հաղորդակցվելու հմտություն,
– պատասխանատվության բարձր զգացում,
– համակարգված և թիմային աշխատանքի կարողություն,
– համակարգչից օգտվելու հմտություններ:
Աշխատանքային փորձը ցանկալի է:
Ցանկացողները կարող են ինքնակենսագրականներն ուղարկել museum@genocide-museum.am էլ. հասցեին, մինչև հունվարի 20-ը՝ Subject բաժնում նշելով «Էքսկուրսավար»:
Հարցերի դեպքում զանգահարել 077 391412 հեռախոսահամարով: