Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՄԵՐԻ ԱՆՆԱ ՕՍՏԵՐԳԱՐԴ. ՆՈՐԱՀԱՅՏ ՆՅՈՒԹԵՐ ՀՑԹԻ ՖՈՆԴԵՐՈՒՄ


12.01.2019


«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հավաքածուն բոլորովին վերջերս համալրվել է թանգարանային բացառիկ արժեք ներկայացնող նորահայտ միավորներով, որոնք մեզ նվիրաբերել է հունաստանաբնակ Սարգիս Քեշիշօղլուն: Նվիրաբերված իրերը (լուսանկարներ, անձնական գրքեր և իրեր) վերաբերում են դանիացի միսիոներուհի Մերի Աննա Օստերգարդին (Mary Anna Østergaard), ով 1927 թվականից գործունեություն է ծավալել Հունաստանում՝ մեծապես նպաստելով Հայոց ցեղասպանությունից հետո այնտեղ ապաստանած հայ գաղթականների տեղավորմանը և խնամքի կազմակերպմանը։ Օսմանյան կայսրությունից Հունաստան գնացած հայ գաղթականների ճշգրիտ թիվը դժվար է ասել, նախ՝ վիճակագրական տվյալների բացակայության, և երկրորդ՝ գաղթականության անընդհատ շարժի պատճառով: Գաղթականների մեջ մեծ թիվ են կազմել որբերը: Ըստ Պետրոս Կոկինոսի «Հունահայ գաղութի պատմությունից» գրքի՝ Հունաստանում գտնվել են 17520 որբեր՝ տեղաբաշխված հետևյալ որբանոցներում՝ Ետոպոսի որբանոցում 7500 հոգի, Լուտրաքիայում՝ 3300, Կորֆուում՝ 2720, Օրոպոսում՝ 2000, Զափիոնում՝ 2000: Հետագայում այդ թիվը աճել է և հասել 20000-ի:

Մ. Ա. Օստերգարդի մասին, ցավոք, տվյալներ շատ չկան: Հայտնի է, որ ծնվել է 1897 թվականին Դանիայում: 1927 թվականից հաստատվել է Աթենքում: Եղել է դանիական խնամատարական կենտրոնի տնօրենը, որը գործել է մինչև 1961 թվականը: Մերի Աննա Օստերգարդը կենտրոնի փակվելուց հետո էլ շարունակել է իր առաքելությունը Հունաստանում: Նրա ջանքերով Աթենքում հիմնվել է «Քրիստոնեական խնամքի կենտրոն», որտեղ իզմիրցի Սրբուհի Հովսեփյանի և հույն Էվդիքեա Հիոնիդուի հետ միասին զբաղվել է հիվանդների և ծերունիների խնամքով: Արդեն պատկառելի տարիքում, հարազատների հորդորով 1987 թվականին հետ է վերադարձել Դանիա, որտեղ էլ մի քանի տարի անց կնքել է իր մահկանացուն: Փայլուն տիրապետել է հայերենին: Ծավալած գործունության համար 1955 թվականին արժանացել է դանիական թագավորական շքանշանի, եղել է «Դանիացի քույրերի միության» անդամ (դանիերեն՝ Dansk Sygeplejeråd (DSR), անգլերեն համարժեքը՝ Danish Nurses' Organization (DNO), հիմնադրվել է 1899 թ. Կոպենհագենում և գործում է ցայսօր):

Նվիրաբերված հավաքածուում տեղ են գտել նաև Մ. Ա. Օստերգարդին մեծապես օժանդակած Սրբուհի Հովսեփյանին և Էվդիքեա Հիոնիդուին վերաբերող նյութեր:

Նվիրատու Սարգիս Քեշիշօղլուն անձամբ ճանաչել է Մերի Աննա Օստերգարդին, Սրբուհի Հովսեփյանին և Էվդիքեա Հիոնիդուին, նրանց հետ գործակցել է սկսած 70-ական թթ. վերջերից:

Ցանկացած նվիրատվություն, որ կարող է Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրման համար բացել նոր էջեր, չափազանց կարևոր է: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը երախտապարտ է նման կարևոր արխիվային նյութերի նվիրատվության համար, դրանք կուսումնասիրվեն և իրենց արժանի տեղը կգտնեն և մշտական, և ժամանակավոր ցուցադրությունների մեջ, ինչպես նաև հանրայնացվելով՝ կանմահանան:




Նյութը պատրաստեցին՝ Արևիկ Ավետիսյան և Սերինե Մուրադյան




Փաստաթուղթ, Ge Kgl. Danske Ridderordener og Medailler. 1955 թ. Օստերգարդը պարգևատրվել է դանիական թագավորական շքանշանով


Մերի Աննա Օստերգարդի այցեքարտը


Գրքույկ, “S.M.F. Sygeplejerskernes missionsforbund”, 1939, København.


Գրքույկ, “S.M.F. Sygeplejerskernes missionsforbund”, 1939, København.


Ձախից՝ 1. հույն Էվդիքեա Հիոնիդու, 2. դանիացի միսիոներուհի Մերի Աննա Օստերգարդ (միս Մերի), 3. Իզմիրցի Սրբուհի Հովսեփյան: Լուսանկարն արվել է մոտավորապես 1987 թվականին


Դանիացի միսիոներուհի Մերի Աննա Օստերգարդը Աթենքի Ֆրինիս 4 հասցեում գտնվող ամառանոցում


Ձախից՝ Սրբուհի Հովսեփյան, նրա կողքին Մերի Աննա Օստերգարդ


Աղօթագիրք, 1934, Կ. Պօլիս
Ընծայագրով՝ «Յիշատակ Ազնուափայլ օր. Մերի Օստրքարտի. Աղօթարար Խորէն Ա. քհնյ. Պըչախճեան, 1 Յունուար 940, Աթէնք»


Գլխարկի զարդ DSR սկզբնատառերով, պատկանել է Մերի Աննա Օստերգարդին


Գդալ, պատկանել է Սրբուհի Հովսեփյանին


Գդալ, պատկանել է Սրբուհի Հովսեփյանին


Պատառաքաղ, պատկանել է Մերի Աննա Օստերգարդին


Գրիչ, պատկանել է Մերի Աննա Օստերգարդին











ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am