Ս.թ. ապրիլի 12-ին, ժամը 14:00-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ հերթական մեթոդաբանական սեմինարը:
Դասախոսեց Ամստերդամի Ուտրեխտի համալսարանի պատմության դասախոս և Պատերազմի, Հոլոքոստի և ցեղասպանության հետազոտությունների ինստիտուտի (NIOD) գիտաշխատող դոկտոր Ուգուր Ումիթ Ունգորը (Ugur Ümit Üngör) «Հայոց ցեղասպանություն. օգտակար համեմատություններ, արդյունավետ ուղղություններ» (The Armenian Genocide: Useful Comparisons, Fruitful Directions) թեմայով:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը 2019 թ. փետրվարից մեկնարկել է հանրային դասախոսությունների՝ մեթոդաբանական սեմինարների շարք:
ՀՑԹԻ կազմակերպած դասախոսություններին կարող են ներկա լինել ոլորտի մասնագետներ, ուսանողներ, լրագրողներ և այլն: Մուտքն ազատ է:
Նմանօրինակ միջոցառումների մասին տեղեկություններ կարող եք ստանալ ՀՑԹԻ հիմնադրամի հետևյալ էջերում՝
http://genocide-museum.am/arm/eventsAGMI.php
https://www.facebook.com/armeniangenocidemuseum/
#MethodologicalSeminarsatAGMI
#AGMIEvents
#AGMIPublicLectures
#AGMIEducationProgram