Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԶԱՎԵՆ ԽԱՆՋՅԱՆ. ԱՆՑՅԱԼԻ ՈՒ ԱՊԱԳԱՅԻ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ



Հայ ընթերցողներից շատերն են ծանոթ Զավեն Խանջյանի գրական աշխատանքներին: Նրանք շարունակում են մնալ արդիական՝ պահպանելով ժամանակի հրամայականը: Հեղինակը հուշերի միջոցով մեզ է փոխանցում իր ապրումներն ու մտորումները, ինչպես նաև պատմական դեպքերի որոշ հետաքրքիր դրվագներ:

Հունիսի 12-ին Հայ Ավետարանչական կենտրոնի սրահում տեղի ունեցավ Զավեն Խանջյանի երկու գրքերի շնորհանդեսը, որտեղ ելույթ ունեցավ նաև ՀՑԹԻ հիմնադրամի գիտական քարտուղար, պ.գ.թ. Նարինե Մարգարյանը.

«Զավեն Խանջյանի լույս ընծայած առաջին հատորը` «Այս Տունը Քո՞ւկդ է, թէ՞ Իմս» անցյալի, կորուսյալ հայրենիքի, մշտական կարոտի համադրում է, որի քառուղիներում էլ հեղինակը ներկայացնում է իր տպավորությունները, երբ որոշում է այցելել իր նախնիների ծննդավայրը: Դա յուրաքանչյուր հայիս ներքին հոգեխռով ձայնն է, յուրօրինակ ուխտագնացություն, երբ ուզում ես գեթ մեկ անգամ զգալ նախնիների հողի ուժը, տեսնել անցյալի հետքերն ու վերագտնել մշակույթի կորուսյալ ժառանգության հոգևոր ուժը, բայց միաժամանակ ներքուստ հակադրվում ես, երկփեղկվում: Հեղինակը հաղթահարել է այդ ճանապարհը` գիտակցելով անցյալից ստացած հոգևոր հարստության և անսահման կարոտի էությունն ու արժեքը, որի մասին ճամփորդությունից հետո գրում է. «Հայն ու նրա ստեղծածը որքան շատ բնաջնջվել են, այնքան էլ անջնջելի են տակավին»:

Հեղինակն իրականացրել է իր նվիրական երազանքը՝ իր պապերի հայրենի տան բակում ընկուզենու ծառ է տնկել` իբրև խաչ` ի հիշատակ նրանց, ովքեր նահատակվել են իրենց հայ ծնված լինելու մեղքի համար:

Հեղինակի լավատեսությունն ակնհայտ է: Այն հիմնավորվում է մեկ փաստով` ունենալ հզոր հայրենիք, ամուր բանակ ու հզոր տնտեսություն, որոնց հիման վրա էլ հնարավոր կլինի կերտել արդարության վրա խարսխված խաղաղությունը:

«Հալէպ. առաջին կայարան. մանկություն ունեցող տղու յուշերը» խորագրով հատորը հեղինակի ծննդավայր Հալեպի մասին է: Գաղտնիք չէ, որ ոչ միայն վերապրողներն ու նրանց սերունդները, այլև ողջ Սիրիան` Դեր Զորից մինչև Հալեպ ու Դամասկոս Հայոց ցեղասպանության լուռ վկաներն են:

Ցավալի դիպվածով հարյուր տարի անց կրկնվեց պատմությունը, երբ Սիրիան` մեր ժողովրդի ողբերգության և վերածննդի խորհրդանիշը հայտնվեց պատերազմի ճիրաններում:

Զավեն Խանջյանի աշխատությունները ոչ միայն հիշողություններ են, այլ միևնույն ժամանակ վկայություններ ժամանակի դեպքերի նուրբ ու արժանահավատ մանրամասներով, ընթացիկ կյանքի դրամատիկ իրադարձություններով, անցյալի ու ներկայի համադրմամբ:

Հեղինակը նկարագրում է իր մանկության Հալեպը` անհոգ խաղերով, խաղաղ առօրյայով: Նրա պատմության մեջ մեծ տեղ ունեն անապատից փրկվածների ճակատագրերը, որոնք ողջ հայության ինքնության մի մասնիկն են: Ցեղասպանության փոթորիկը չի շրջանցել ոչ մի հայի: Սա այն ցավալի ժամանակաշրջանն էր, որը չսահմանափակվեց մարդկային ու մշակութային կորուստներով: Ավելին, հազարավոր հայերի համար ինքնությունից հրաժարվելը փրկության միջոց էր: Իրավիճակի բերումով հայ լինելը դարձել էր վտանգավոր, հայ մնալը` առաքելություն, իսկ փրկության հնարավոր ձևը` որպես թուրք, արաբ կամ քուրդ գոյատևելը:

Այս գիրքը շարունակությունն է Անդրանիկ Ծառուկյանի «Մանություն չունեցող մարդիկ» գրքի, որտեղ մի ամբողջ մանկություն չունեցող սերունդ կարողացավ երջանիկ մանկություն պարգևել իր զավակներին ու նրա սերնդին: Այդժամ արդեն հայ ծնվելը, հայ մեծանալը և հայ ապրելն ավելորդ ճիգեր չէր պահանջում, գրում է հեղինակը, քանի որ «Հալէպը հայութիւն կը բուրեր: Հալէպը հայութիւն էր: Առողջ, արթուն և աճող»:

Իհարկե, Հալեպում հաստատված վերապրողների անվտանգ ու վստահելի միջավայրում ապրելու գործում հալեպցին ուներ իր դերը: Հեղինակը մեծ գնահատանքով է խոսում այդ մասին. «Հալեպցին միշտ աւելի պարզ եղած է իր նիստ ու կացին, արտայայտութեան ու կենցաղին մեջ, պարզության կողքին նա եղել է ավելի անկեղծ ու դյուընկալելի: Հալեպցին նաև լրջախոհ է, վստահելի ու խոհուն, հյուրասեր և ջերմ, ծառայասեր ու նվիրված հասարակական կյանքին … Նրա հավատարմությունն ընկրկելի չէ, նրա խոսքը` կնքված ձեռքի մի շարժումով իր պաշտոնական համաձայնագիրն է, որն էլ անխախտ կատարեց»:

Նկատենք, որ այս վերաբերմունքը փոխադարձ էր, հայերն էլ իրենց հերթին գնահատում էին արաբ ժողովրդի ցուցաբերած օգնության արժեքը: Նրանք ընդգծելի վճռականություն և ձգտում ունեին Սիրիայում իրենց Հայաստանը կամ հայկականը վերականգնելու ու պահպանելու համար, իսկ այդ վճռականությունը բխում էր տեղի հայ համայնքի ուժեղ համախմբվածությունից և այն փաստի գիտակցումից, որ ցեղասպանությունն, իրոք, կարող էր ոչնչացնել հայկական մշակույթը: Վերապրողները ցուցաբերեցին բացառիկ կենսունակություն, հարմարվելու ու արարելու մեծ ցանկություն, դրան զուգահեռ, նրանք իրենց համեստ միջոցներով ու կարողություններով համառոտ գրի առան իրենց բանավոր պատմությունը, ուրվածգեցին կորուսյալ հայրենքի պատկերն ու դրոշմեցին այն նոր սերունդների էության մեջ:

Հեղինակի գրքի էջերում մենք բացահայտում են նրա մանկական չարաճճիությունները, դպրոցում ստացած նրա փորձառությունը, մարզական կյանքում ունեցած ներգրավվածությունը: Ակնհայտ է գիրք ու գրականության նկատմամբ նրանց ընտանիքում եղած մեծ սերը: Հարկ ենք համարում մեջբերել մի դրվագ, որտեղ հեղինակն անդրադառնում է իր հոր ցուցաբերած մեծ բծախնդրությանը` լիբանանյան «Նայիրի» թերթի նկատմամբ. «Աններելի մեղք էր անկիւն մը կամ կամ թերթին բնական ծալքերէն դուրս զայն ծալլելը: Պատժի արժանի` ճմռթկելը»: 17 տարի շարունակ հեղինակի հայրը` Վազգեն Խանջյանը, հատորների է վերածել իր սիրելի թերթը, որը դարձել է իրենց ընտանեկան գրադարանի թանկարժեք գանձը:

Հեղինակը ոգևորությամբ է խոսում նախակրթարանում իր ուսումնառության տարիների մասին, նշելով, որ այդտեղ են ծանոթացել հայոց պատմության հերոսական դրվագներին, իսկ հայերեն լեզվի Հայկարան ու Արագած բառարանների մասին հեղինակի տված բնորոշումը դիպուկ է. «Նրանք միայն բառագիտութիւն չէին, այլ նաեւ գրականութիւն, աշխարհագրութիւն, քերականութիւն, գեղագիտություն եւ ինչու չէ` նաեւ հայրենասիրություն»:

Հեղինակի մանկության ու պատանեկության վառ հուշերը փոխանցում են Հալեպի այդ ժամանակների շունչը: Հեղինակն ունեցել է երջանիկ մանկություն` հակառակ գոյութուն ունեցող ամենահամեստ պայմաններին, հակառակ երևույթների խաբուսիկ պարտադրանքին, հեռու թշվառության բոլոր հասկացողություններից: Գրքում նկարագրված շատ մանրամասներ` քաղաքի գրախանութներից մինչև շուկա, տոնական արարողություններից, ընտանեկան ավանդական հավաքներից մինչև ֆուտբոլի մրցումներ: Այս ամենն ընթերցողին հնարավորություն է տալիս ամբողջացնելու հայրենիքից դուրս գտնվող հայության ազգային ինքնության պահպանման մարտահրավերը` ապրել և ապրեցնել: Հայապահպանումը բնական երևույթ էր, որի անհրաժեշտ բաղադրիչն էր ոտքի կանգնել տնտեսապես և նոր սերնդին հրամցնել այն ամենը, ինչը խլվել էր իրենից:

Իր նախնիների մասին խոսելիս հեղինակը նշում է. «Հայրս իր և մեր կյանքն ամուր կերպով զոդել էր ավետարանական դավանանքին և «հայրենասիրություն» կուսակցությանը»: Հեղինակը դեռևս մանկությունից առաջնորդվել է նվիրական գաղափարներով` մնալով հավատարիմ իր համոզմունքներին ու կարողացել է համարձակ արտահայտել ու իրականացնել իր նվիրական ցանկությունները:

Խանջյանների ընտանիքը նահապետական մեծ ընտանիք էր` Լուսաբեր Մեծ մայրիկի գլխավորությամբ: Հեղինակը ցավով է հիշում, որ բաց են թողել առիթը Եղեռնի տարիների մանրամասների մասին մեծ մայրիկի լուսավոր հիշողություններին ծանոթանալու համար: Շատ լավ հիշում է մի բան, որ վկայում էր Լուսաբեր տատիկը` հակառակ իր ընտանիքի բազմաթիվ կորուստների. «Գտնվել են մահմեդականներ, ովքեր օգնության ձեռք են մեկնել հայերին` անտեսելով բազմաթիվ դժվարություններն ու կառավարական հրամանները»:

Հեղինակը պարբերաբար ներկայացրել է նաև քաղաքական անցուդարձը, Մերձավոր Արևելքում տարբեր պետությունների շահերի բախումները և դրանց ազդեցությունը տեղի բնակչության վրա:

Հետաքրքրական էր Սփյուռքի հայկական միջավայրում «Երևանն է խոսում» հողորդաշարի ազդեցությունը, որին անդրադառնում է հեղինակը` մեկնաբանելով. «Եթե հայը չէր կարողացել գտնել իր հայրենիքը, ապա «Երևանն է խոսում» նախագիծը եկավ շոյեց, արալեզների նման դարմանեց ներքին վերքերը, պատրաստեց մեզ Եղեռնի մոտեցող հիսունամյակին, ազգային ապաքինումի ղողանջը հանդիսացող ներքին հեղափոխությանը»:

Տարիների ընթացքում փոխվում են դեմքերը, քաղաքական իրադարձությունները, աստիճանաբար հայրենակցական միությունները գալիս են համախմբվելու մի նոր և ավելի ուժեղ գաղափարի շուրջ` դա անածական հայն էր, ինչպես նշում է հեղինակը, միացյալ սփյուռքը, որը նոր մակարդակի էր բարձրացել, իսկ Հալեպը բաբախող սիրտն էր հայության, որտեղից էլ մաքրված արյունը տարածվում էր ամբողջ մարմնում:

«Էջեր հայ ժողովրդի պատմությունից» աշխատության հեղինակ, արաբ պատմաբան Օսման Աթ Թուրքը հայ գաղթականների վերաբերյալ գրել է. «Երբ նրանք ոտք դրեցին մեր երկիր, սեփական ձեռքերն էին միայն նրանց ապավենը: Նրանք իրենց կատարած ծանր աշխատանքով վաստակեցին իրենց ապրուստը և այդ դժվարությունների հետ մեկտեղ հասարակության մեջ իրենց հարգանքի արժանի տեղը զբաղեցրին, մասնակցեցին երկրի արտադրության զարգացմանը, տնտեսության մակարդակի աճին»:

Իսկապես, Զավեն Խանջյանի «Հալեպ. առաջին կայարան» գիրքը յուրահատուկ վկայություն է պայքարող, արարող ու երբեք կանգ չառնող հայ ոգու մասին: Այն հոգու ձայնն է իր ապրած տարիների ու այն նվիրական երազանքների, որոնք դեռ շարունակվում են իրականանալ հզոր հայրենիքի կայացման ճանապարհին` աջակցելով հայ ժողովրդի հոգևոր ու նյութական կարիքների բարելավմանը, քաջալերելով ու ծառայելով նրան:

Ցանկանում ենք հեղինակին նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ ու հաջողություններ իր բոլոր նախաձեռնություններում»:





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am