Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Ասորիների ցեղասպանությունը.
Հիշատակի օրը և Ռ. Լեմկինի անդրադարձը


12.08.2023


Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից իրագործված ցեղասպանական քաղաքականության զոհ դարձան ոչ միայն հայերը, այլ կայսրության քրիստոնյա մյուս փոքրամասնությունները՝ հույները, ասորիները, ինչպես նաև եզդիները:

Ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր է ընտրվել օգոստոսի 7-ը, որը պաշտոնապես հայտարարվել է ասորի նահատակների օր 1970 թ.[1]: 1933 թ. հենց այդ օրը Իրաքի հյուսիսում գտնվող Սիմել քրդաբնակ գյուղում, որը 1915 թ. վերաբնակեցվել էր փախստականներով, տեղի ունեցավ ասորիների զանգվածային կոտորած[2]:

Ըստ որոշ հետազոտողների, միայն մեկ օրում քրիստոնեական երկու եկեղեցիներում ողջ–ողջ այրվեցին 3000 ասորիներ։ Շրջակայքի շուրջ 100 ասորական գյուղեր ոչնչացվեցին ու թալանվեցին, 6000 ասորի տղամարդիկ, կանայք և երեխաներ սպանվեցին [3], իսկ տասնյակ հազարավորները՝ բռնի տեղահանվեցին։

Սիմելի ջարդերի տարելիցի ոգեկոչման հետ մեկտեղ ոգեկոչվում է նաև 1914-1923 թթ. ասորիների ցեղասպանությունը: Ասորիների կոտորածներն ու տեղահանությունները, որոնք հիմնականում տեղի ունեցան 1915 թ. հունիս-հոկտեմբեր ամիսներին, տարբեր հաշվարկներով խլեցին 500 - 750 հազար մարդու կյանք։

«Genocide» եզրույթի հեղինակ, իրավաբան Ռաֆայել Լեմկինն իր գիտական գործունեության ընթացքում Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների նկատմամբ կիրառվող հալածանքների համատեքստում անդրադարձել է նաև ասորիների նկատմամբ ցեղասպանական քաղաքականությանը։ «Հայերի կոտորածների մասին գրքաչափ ձեռագրում» նա, մասնավորապես, վկայություններ է բերել ասորի հոգևորական Ժոզեֆ Նայեմի «Այս ազգը մահանալո՞ւ է» (Shall This Nation Die?)[4]գրքից, որում հեղինակը ներկայացնում է իր դիտարկումները 1915 թ. կեսերին սկզբին թուրքերի կողմից ասորիների, հայերի և հույների նկատմամբ իրագործված ցեղասպանության մասին:

Այնուամենայնիվ, Լեմկինն առավել մեծ ուշադրության է արժանացրել Իրաքի Սիմել գյուղում արաբների և քրդերի իրականացրած ասորիների կոտորածները[5]:

Պատահական չէ, որ իրավաբանի անավարտ մնացած «Ցեղասպանության պատմություն» աշխատության երրորդ հատորի առաջին գլուխը՝ «Ասորիները Իրաքում» վերնագրով, նվիրված էր լինելու հենց Իրաքում ասորիների ցեղասպանությանը [6]:

«Մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը շուրջ մեկ միլիոն հայեր սպանվեցին միտումնավոր քաղաքականության հետևանքով: Նմանատիպ ճակատագրի արժանացան նաև քրիստոնյա ասորիները Իրաքում: Սա ցեղասպանություն է: Պատմությունը լի է ցեղասպանության դեպքերով»[7],- նշում է Լեմկինը «Վերջ տալ ցեղասպանությանն այժմ» (Stop Genocide Now) խորագիրը կրող անտիպ հոդվածում։

1933 թ. Մադրիդում գումարված քրեական իրավունքի հիմնահարցերին նվիրված 5-րդ միջազգային գիտաժողովի ժամանակ իր զեկույցը կազմելու և «բարբարոսություն» ու «վանդալիզմ» հանցագործությունների մասին իր առաջարկները ներկայացնելու հարցում Լեմկինը Հայոց ցեղասպանության իրողության հետ մեկտեղ հաշվի է առել նաև Իրաքում ասորիների սպանդի դեպքերը[8]: Մադրիդյան զեկույցի հիման վրա էլ հետագայում վերջինս ստեղծեց «ցեղասպանության հանցագործություն» հասկացությունը:











Նարեկ Պողոսյան, պ.գ.թ.
ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող


Ծանոթագրություններ

[1] “Joint NGO Statement to Commemorate Assyrian Genocide Remembrance Day,” https://www.assyrianpolicy.org/post/joint-ngo-statement-to-commemorate-assyrian-genocide-remembrance-day

[2] Marlo Safi, “The Simele Massacre & the Unsung Hero of the Genocide Convention,” National Review, July 27, 2018, https://www.nationalreview.com/2018/07/simele-massacre-1933-assyrian-victims-still-seek-justice/

[3] Alda Benjamen, Assyrians in Modern Iraq: Negotiating Political and Cultural Space (Cambridge: Cambridge University Press, 2022), 17.

[4] Joseph Naayem, Shall This Nation Die? (New York: Chaldean rescue, 1921).

[5] AJHS, Raphael Lemkin Collection, P-154, Box 9, folder 2, Armenians and Assyrians, undated.

[6] Steven L. Jacobs, “Definitions and Concepts of Genocide: Lemkin and the Concept of Genocide,” in Multidisciplinary Perspectives on Genocide and Memory, eds. Armen T. Marsoobian, Jutta Linder, (New Haven, CT.: Springer, 2018), 15.

[7] AJHS, Raphael Lemkin Collection, P-154, Box 7, folder 3, Stop Genocide Now, undated.

[8] Sargon Donabed, Reforging a Forgotten History: Iraq and the Assyrians in the 20th Century (Edinburgh, Edinburgh University Press, 2015), 110․



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am