12.10.2015
Հոկտեմբերի 12-ին ՀՑԹԻ այցելեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ:
Տիկին Միկայել Ժանը ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի հուշարձանին: Նա և բարձրաստիճան մյուս հյուրերը եղան անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին թանգարանի սրահներում, ծանոթացան հայոց ցեղասպանության վկայություններին: Հայկ Դեմոյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին նվիրեց «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ գիրքը:
Տիկին Միկայել Ժանը նաև եղևնի տնկեց Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակում: