Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին բռնակցելուց հետո (1921 թ.) տեղի հայկական պատմաճարտարապետական հուշարձանների ոչնչացումը դարձավ Ադրբեջանի պետական քաղաքականության մաս, որի նպատակը հայկական հետքերի վերացումն էր: Հուշարձանների ոչնչացման ադրբեջանական մեխանիզմները գրեթե նույնությամբ կրկնում էին մշակութային ցեղասպանության թուրքական քաղաքականությունը:
Ադրբեջանական ագրեսիան հայկական հուշարձանների ոչնչացման առումով աննախադեպ ծավալների հասավ 1988-1994 թթ. ընթացքում: Ադրբեջանական զինուժը տարբեր զինատեսակներով թիրախավորում էր հայկական հուշարձանները: Նշված ժամանակամիջոցում հեռահար հրետանուց գնդակոծվել են Ամարասի (4-րդ դդ), Գանձասարի (4-րդ դար), Դադիվանքի (4-րդ դդ.) տաճարները, Տող գյուղի եկեղեցին, Եղնասարի վանքը և տասնյակ այլ հուշարձաններ: 1993 թ. հունվարի 20-ին Գանձասարի տաճարը հրթիռակոծվել է նաև ադրբեջանական երկու ռազմական ինքնաթիռների կողմից:
Հայկական հուշարձանները ոչնչացվում էին նաև հրկիզման եղանակով. 1988-1991 թթ. ընթացքում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին (19-րդ դար), բոլորապատվելով անվադողերով, երեք անգամ հրկիզվել է: Արցախյան պատերազմի ընթաքում Ղազանչեցոցը վերածվեց նաև զինապահեստի:
Հայկական հուշարձանների ոչնչացման պետական քաղաքականությունը դրսևորվել է նաև հետագա տարիներին Ադրբեջանի կազմում գտվող հայկական պատմական այլ բնակավայրերում: Այսպես՝ 1998 -2000 թթ. ադրբեջանցիները բուլդոզերով քանդել և տեղահանել են Նախիջևանում Հին Ջուղայի հայկական գերեզմանատան շուրջ 4.000 գերեզմանաքարեր` հարթեցնելով տեղանքը:
Սուրբբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Շուշիի ազատագրումից հետո, մայիս, 1992 թ.
Սուրբբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Շուշիի ազատագրումից հետո, մայիս, 1992 թ.
Գանձասարի միաբանության ռմբակոծված շենքից մի տեսարան, 1992 թ.
Մարտակերտի ավերված Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին
Հին Ջուղայի միջնադարյան գերեզմանատունը մինչև ոչնչացումը
Հին Ջուղայի միջնադարյան գերեզմանատան խաչքարերի ոչնչացումը ադրբեջանցի զինվորների կողմից
Հին Ջուղայի միջնադարյան գերեզմանատան խաչքարերի ոչնչացումը ադրբեջանցի զինվորների կողմից