Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԿԱՆԱԴԱՅԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԵՏ


12.12.2018


Այսօր ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Փոխըմբռնման հուշագրի ստորագրում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի և Կանադայի մարդու իրավունքների թանգարանի (ԿՄԻԹ) միջև:

Հուշագիրը ստորագրեցին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը և Կանադայի մարդու իրավունքների թանգարանի նախագահ Ջոն Յանգը:

Երկու կառույցներն էլ, իրենց գործունեության հիմքում ունենալով մարդու իրավունքների խթանումը, հարգանքը մյուսների հանդեպ, կրթության, երկխոսության միջոցով հաշտեցումը, կարևորել են այս հարցերում իրենց ջանքերի համատեղումը, և նախաձեռնել են Փոխըմբռնման հուշագրի ստորագրում, ինչը հնարավորություն կտա շատ հարցերում հանդես գալ համատեղ և, իհարկե, ունենալ համագործակցության լուրջ ոլորտներ: Դեռևս 2013 թ. նմանօրինակ հուշագիր արդեն կնքվել էր երկու կառույցների միջև, սակայն այս մեկն ավելի լայն համագործակցության հարթակներ է ընձեռում:

Հուշագիրը հնարավորություն է տալիս ունենալ ինչպես կրթական, գիտական, թանգարանային համագործակցության, այնպես էլ միջթանգարանային միջոցառումների կազմակերպման հնարավորություն՝ ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպում, փոխանակում և այլն:

Հուշագիրը կողմերին տալիս է նաև Հայոց ցեղասպանության, Մարդու իրավունքների ուսումնասիրության, գիտական նյութերի ու փորձի փոխանակման բնագավառում համագործակցություն ունենալու բացառիկ հնարավորություն:

Հուշագրի համաձայն, կողմերը պարտավորվում են պաշտոնական կայքէջերում տեղադրել միմյանց գործունեության մասին տեղեկատվություն՝ գիտաժողովների, գիտական ծրագրերի մասին հայտարարություններ, համատեղ իրականացված միջոցառումների մասին լուսաբանումներ:

Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է ստորագրելու պահից սկսած՝ հինգ տարի ժամկետով:

Հուշագրի կատարող կողմերն են ՀՑԹԻ փոխտնօրեն Էդիտա Գզոյանը, ԿՄԻԹ-ի նախագահի ավագ խորհրդական Քլինտ Քուրլը:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության պետ Արմեն Եգանյանը, Կանադայի դեսպանության ներկայացուցիչ Անիկ Գուլեն՝ նստավայրը Մոսկվա, Կանադայի Զորյան ինստիտուտի նախագահ Գրեգ Սարգսյանը, ինչպես նաև ՀՑԹԻ աշխատակիցներ:

Հուշագրի ստորագրումից հետո հյուրերն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Պարոն Մարությանը ներկայացրեց ինչպես հուշահամալիրի, այնպես էլ Հուշապատի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը:

Կանադայից ժամանած հյուրերը եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց ցեղասպանությունը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, դիտեցին ցուցանմուշները, այցի ավարտին պարոն Յանգը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում։







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am