Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԱՐԱՐՔ

13.02.2021


Երևանի Օղակաձև զբոսայգու Տերյան-Մոսկովյան փողոցների հատման վայրում գտնվում է մի եզակի հուշարձան: Այն նվիրված է միաժամանակ երկու ժողովուրդների՝ հայերի և հրեաների ցեղասպանությունների զոհերի հիշատակին:

Հայոց ցեղասպանությանը կամ Հրեից հոլոքոստին նվիրված հարյուրավոր հուշարձաններ կան աշխարհի տարբեր մասերում, սակայն Երևանում 2006 թ. հոկտեմբերի 27-ին տեղադրված Ռուբեն Արուտչյանի այս ստեղծագործությունը եզակի է իր միասնականության մեջ։ Այն փաստորեն խորհրդանշում է ոչ միայն ցեղասպանության մեծ ոճիրը, այլ միաժամանակ երկու ժողովուրդների՝ հայերի և հրեաների հիշողության և ճակատագրի նմանությունը և կապը:

Փետրվարի 12-ին ինչ որ վանդալներ կարմիր ներկ էին լցրել հուշարձանի վրա և գրություններ թողել: Գրություններն անվանումներ են իսրայելական արտադրության այն զինատեսակների՝ Lora, Elbit, Harop, Sandcat, Hermes, Orbiter, որոնք օգտագործվել են Ադրբեջանի կողմից 2020 թ. Արցախյան պատերազմի ժամանակ։ Իհարկե, Իսրայել պետության քաղաքականությունը և, մասնավորապես, գործողությունները պատերազմի ժամանակ դատապարտելի են: Ավելին, դրանք նույնիսկ տեղավորվում են ՄԱԿ-ի Ցեղասպանությունների կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածի “ե” կետի շրջանակում, որը հանցակցությունը ցեղասպանության կատարման մեջ նույնպես համարում է այս կոնվենցիայով պատժելի արարք: Իսկ Իսրայելը ոչ միայն մատակարարել էր այս զենքերը Ադրբեջանին, այլ չէր դադարեցրել դրանց հոսքը պատերազմի օրերին, թեև բազմաթիվ օրինակներով ապացուցվում էր, որ այդ զինատեսակներն օգտագործվում էին խաղաղ բնակչության դեմ՝ արցախահայությանը բնաջնջելու մտադրությամբ:

Սակայն Հոլոքոստի հուշահամալիրը բնավ կապ չունի այսօրվա Իսրայել պետության հետ: Այն խորհրդանշում է հրեա ժողովրդի տառապանքները, մի ժողովրդի, որի հետ մեզ կապում են հազարամյա հարաբերություններ: Հայկական թաղամասը Երուսաղեմում, հրեա դիվանագետների (մասնավորապես Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի), հասարակական գործիչների օգնությունը և արձագանքը Հայոց ցեղասպանության տարիներին և դրանից հետո, հայերի կողմից Հոլոքոստի ժամանակ հրեաների փրկությունները (դրանցից 25-ի անունները զետեղված են Երուսաղեմի Յադ Վաշեմ հուշահամալիրի հրեաներին փրկած Երախտավորների ցանկում), հայ և հրեա գիտնականների, գործարարների, հասարակական կազմակերպությունների համատեղ նախագծերը և գործունեությունը դրա վկայություններն են: Արցախյան պատերազմի ժամանակ հրեա գիտնականները կոչ բարձրացրեցին իրենց պետությունից պահանջելով դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին: Բազմաթիվ հրեա մտավորականներ քննադատեցին սեփական կառավարությանը:

Հրեաները դարերով ապրել են Հայաստանում, եղել են Հայաստանի օրինապահ քաղաքացիներ, մեր երկրի հետ կիսելով և՛ դժվարությունները, և՛ ուրախությունները, ու երբեք չեն ենթարկվել ազգային հետապնդման մի շատ պարզ պատճառով: Ի տարբերություն աշխարհի շատ ու շատ երկրների Հայաստանում չկա հակասեմականություն: Եթե նույնիսկ եղել են հրեաների նկատմամբ վատ վերաբերմունքի եզակի դրսևորումներ, ապա դրանք արժանացել են ամբողջ հասարակության կոշտ արձագանքին և մնացել են բոլորի կողմից մերժված և դատապարտված:

Եվ այսօր էլ կատարվածը պետք է ամենախիստ պատժի ենթարկվի: Քանի որ Աուշվիցում սպանված հրեա երեխաների մասին հիշողությունը իսրայելական կառավարության քաղաքականության հետ խառնելն անընդունելի է:









Սուրեն Մանուկյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի
Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ











Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձան















ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am