13.03.2023
Եղիշե Չարենցն այն եզակիներից էր, որի գրիչը երբեք չի լռել: Պոետը հենց Հայոց ցեղասպանության տարիներից էր սկսել խոսել հայ ժողովրդի պատմության շրջադարձային փուլի՝ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ազգային կյանքի, կուսակցությունների և Հայոց ցեղասպանության գեղարվեստական վերլուծության մասին։
1915 թ. երիտասարդ բանաստեղծ Չարենցը զինվորագրվում է, միանում Գրիգոր Ավշարյանի գլխավորած կամավորական 6-րդ ջոկատին և հասնում մինչև Վան՝ միանալու ռուսական զորքին:
Պատերազմի ճանապարհներին տեսած ու ապրած իրական սարսափները պատանի բանաստեղծին հիշեցնում են Դանթեի դժոխքը և հենց այդ տպավորություններով էլ գրում է «Դանթեական առասպել»-ը։
«Դանթեական»-ը դառնում է 1914-1918 թթ. Աշխարհամարտի առաջին և ամենացնցող արձագանքը հայ գրականության մեջ:
Ինչո՞ւ է երազն այս աշխարհավեր
Կախվել մեր գլխին այսպես կուրորեն,
Ինչո՞ւ են սփռում այսքան ցավ, ավեր,
Հողմերը այս չար ե՞րբ պիտի լռեն:
Եվ ո՞վ է լարում այսպիսի դավեր-
Ու կյանքը դարձնում նզովյալ գեհեն:
Հետագայում Չարենցը պետք է պատգամեր սերունդներին հավերժ միասնական լինել.
«Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:
Ինեսա Ստեփանյան
ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող
«Նոյեմբեր» միության անդամները՝ Եղիշե Չարենցի հետ, Երևան, 1926թ.
Իզաբելլա Չարենցը, Եղիշե Չարենցը, Մարտիրոս Սարյանը և Միքայել Մազմանյանը Չարենցի բնակարանում, 1932թ.
Եղիշե Չարենցն իր աշխատասենյակում
Մարտիրոս Սարյան. «Եղիշե Չարենցի դիմանկարը», 1923թ., կտավ, յուղաներկ