13.04.2021
Ապրիլի 13-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում հյուրընկալվել էին Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները:
ՀՑԹԻ կրթական ծրագրերի բաժնի վարիչ Քրիստինե Նաջարյանը դասախոսություն կարդաց «Հայոց ցեղասպանությունն առանձին անձերի պատմությունների միջոցով» թեմայով:
Երկու հայ երեխանների՝ Մուշեղիկի և Ավրորայի պատմությունների միջոցով ներկայացվեցին հայ ժողովրդի մաքառումներն ու վերածննդի կամքը։