13.04.2022
Ս. թ. ապրիլի 15-ին՝ ժամը 14:30-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի կունենա ավստրալահայ գրականագետ, “The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press” («Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղոդումներ ամերիկյան մամուլում») բազմահատորյակի համահեղինակ Արա Քեթիպեանի կազմած նոր գիրքի՝ “Forced Conversions in Ottoman Turkey: Reports from The U.S. Press (1895-1920)” («Բռնի կրոնափոխումը Օսմանյան Թուրքիայում. հաղորդումներ ամերիկյան մամուլից») շնորհանդեսը:
Շնորհանդեսին ներկա է լինելու գրքի հեղինակ Արա Քեթիպեանը:
Մուտքն ազատ է:
Սիրով սպասում ենք:
Ի՞ՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
The Sun; սեպտեմբերի 27, 1915 թ.
The Birmingham Age-Herald; սեպտեմբերի 27, 1915 թ.
ԹՈՒՐՔԵՐԻ ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ ԵՆ
Վաշինգտոնի հետաքննությունը բացահայտում է սարսափելի դաժանություններ
ՆՅՈՒ ՅՈՐՔ, սեպտեմբեր 26. - Թուրքիայում հայերի կոտորածը հաստատող հայտարարություն է այսօր թողարկվել՝ պրոֆեսոր Սամուել Թ. Դաթթոնի՝ հայերի կոտորածների փաստերն ուսումնասիրելու համար հիմնված ու կոտորածներն ամերիկյան հետաքրքրությունների հետ առնչակցող կոմիտեի քարտուղարի կողմից՝ հասկանալու արդյոք կարելի է որևէ բան անել՝ իրավիճակի հանգուցալուծումը որոշարկելու համար։ Կոմիտեի մյուս անդամների թվում են Չարլզ Ռ. Քրեյնը, Քլիվլենդ Դոդջը, Դ. Ստյուարտ Դոդջը, Արթուր Քըրթիս Ջեյմսը, Ջոն Ռ. Մոթը, ռաբբի Սթիվեն Ս. Ուայզը, Ֆրենկ Մեյսոն Նորթը, Սթենլի Ուայթը, Ջեյմս Լ. Բարթոնն ու Ուիլյամ Սլոունը:
«Ենթահանձնաժողովը մանրակրկիտ ուսումնասիրել է ապացույցները և հենց նոր ամենայն մանրամասնությամբ զեկույց է ներկայացրել ամբողջական հանձնաժողովին, մասնավորապես՝ Վիկոնտ Բրայսի կողմից վերջերս արված հայտարարությունը անպաշտպան և անմեղ հայերի բանտարկության, խոշտանգումների, սպանությունների, կոտորածների և Հյուսիսային Արաբիայի անապատներ աքսորի վերաբերյալ, այդ թվում՝ ուժասպառ տղամարդկանց, կանանց ու երեխաների և նրանց բռնի իսլամացման»,- ասվում է հայտարարության մեջ։