13.06.2014

ՀՑԹԻ-ի գիտաժողովների դահլիճում 2014 թ. հունիսի 13-ին տեղի են ունեցել «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվելիք աշխատանքները և խորհրդարանական մասնակցության հնարավորությունները» թեմայով ՀՀ Ազգային ժողովի լսումներ:
Նիստը կազմակերպված էր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ:
Խորհրդարանական լսումների ժամանակ զեկույցներով հանդես եկան ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ սփյուրքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՑԹԻ-ի տնօրեն , Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Նիստի ընթացքում քննարկվեցին ծրագրեր և նախաձեռնություններ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ աշխհարի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման թեմայի հանրայնացման հնարավորությունները և դրանց նախադեպերի դրսևորումները խորհրդարաններում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում ու երկկողմ հարաբերություններով նախատեսվող աշխատանքների շրջանակը և այլն: