13.06.2017

Այսօր Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միքսերը Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանի, Էստոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Էստոնիայի ԱԳ նախարարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհեց հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միքսերին ներկայացրեց Հուշահամալիրի կառուցման պատմությունը: