Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վկայություններ
Ականատեսներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Գրքի տարի նոր
Լեմկինի կրթաթոշակ 
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Փոփոխվող ցուցադրություն
Օն լայն ցուցադրություն 
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
Հանդես  նոր
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armtown
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Նկարազարդ գիրք` հրատարակված ՀՑԹԻ կողմից
«Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»


13.04.2009


book
ՀՑԹԻ հրատարակել է ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ հեղինակած «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» ալբոմ-մենագրությունը:

Մենագրությունն անդրադառնում է Օսմանյան կայսրության հայաբնակ բնակավայրերում առաջացած հայկական մարզական ակումբների գործունեությանը, հայկական օլիմպիական խաղերի կազմակերպմանը, Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում մեծ թափ առած մարմնակրթական շարժման պատմությանը, ինչպես նաև հայ կանանց մարմնամարզական ակումբների, մարզական մրցակցության և ազգայնականության, հայկական սկաուտական շարժման առաջացմանը և Մեծ Եղեռնին զոհ գնացած հայկական մարզիկներին:

Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարմնակրթության զարգացման պատմությունը սկսվում է 19-րդ դարի վերջերից, երբ կազմակերպվեցին առաջին մարմնամարզական ակումբներն ու խմբակները: Սուլթանի տիրապետության ընթացքում սպորտով կամ մարմնամարզությամբ զբաղվելը խստիվ արգելված էր, իսկ այս արգելքը խախտողները ենթարկվում էին պատժի:

1908թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո Պոլսում և Զմյուռնիայում ձևավորվեցին առաջին հայկական մարզական ակումբները և ֆուտբոլային թիմերը: Այս ընթացքում ի հայտ եկան նաև պրոֆեսիոնալ մարզական կրթություն ստացած մարզիկներ Շավարշ Քրիսյանը, Մկրտիչ Մկրյանը, Գրիգոր Հակոբյանը և այլոք, ովքեր նշանակալից դերակատարություն ունեցան արևմտահայության շրջանում տարբեր մարզաձևերի նկատմամբ հետաքրքրության առաջացման գործում: Կայսրության սպորտային տարեգրության մեջ յուրահատուկ երևույթ էր Ստոկհոլմի հինգերորդ միջազգային օլիմպիական խաղերին երկու հայ մարզիկների` Վահրամ Փափազյանի և Մկրտիչ Մկրյանի մասնակցությունը, ովքեր դարձան օսմանյան Թուրքիան միջազգային օլիմպիական խաղերում ներկայացնող առաջին մարզիկները:

Օսմանյան կայսրության անդրանիկ սպորտային պարբերականի` «Մարմնամարզի», հրատարակումը (1911-1914թթ.) Շավարշ Քրիսյանի կողմից լրացուցիչ խթան հանդիսացավ կայսրության հայ բնակչության շրջանում սպորտի հանդեպ հետաքրքրության մեծացմանը: «Մարմնամարզը», երևան գալով որպես «ազգային ֆիզիկական կրթության օրգան», վերածվեց հայ բնակչության շրջանում մարզական ու մարմնակրթական կյանքի զարգացման կարևորագույն գործիքի, որի էջերում զետեղվում էին տարբեր սպորտային խաղերի, դրանց արդյունքների մասին տվյալներ, ինչպես նաև հայ և օտարազգի մարզիկների ու հայկական ֆուտբոլային թիմերի լուսանկարներ: վ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին միայն Պոլսում գործում էին շուրջ 40 հայկական մարմնամարզական ակումբներ: Հայկական ֆուտբոլային թիմերը մասնակցում էին կայսրության մայրաքաղաքում գործող մի քանի լիգաներում ընդգրկված թիմային ու միջազգային մրցաշարերին: Առավել հայտնի էին ՙԲալթա Լիման՚, ՙԱրաքս՚, ՙՏորք՚ ֆուտբոլային թիմերը: Զմյուռնիայում առավել հայտնի էր ՙՀայ որսորդաց ակումբի՚ թիմը: Հայկական սպորտային ակումբներ ստեղծվեցին Զմյուռնիայում, Նիկո-մեդիայում, Կարինում, Մարզվանում, Սամսունում, Ադանայում, Վանում, Կեսարիայում, Դորտյոլում, Տրապիզոնում, Կոնիայում և այլուր:

1911-1914թթ. տասնյակ հայկական սպորտային և մարմնամարզական ակումբների ու խմբակներ մասնակցությամբ կազմակերպվեցին Հայկական օլիմպիական խաղեր, որոնցում սահմանվում էին ռեկորդներ, իսկ հաղթողները պարգևատրվեցին արծաթե մեդալներով: 1914թ. անցկացվեցին նաև առաջին «Կիլիկյան օլիմպիական խաղերը»:

Հայերի դեմ իրագործված ցեղասպանության զոհ դարձան բազմաթիվ հայ մարզիկ-ներ, որոնց թվում նաև «Մարմնամարզի» խմբագիր Շավարշ Քրիսյանը, որից հետո պարբերականը դադարեց լույս տեսնել:




ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

genocide
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
Անի պլազա, Անի սրահ
Երևան, մարտի 22-23

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

genocide
2012թ. ապրիլի 23-ին Հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ ՀՑԹԻ կներկայացնի «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրություն: Այն ներառելու է Հայոց ցեղասպանությանն առնչվող ավելի քան 300 հազվագյուտ հնատիպ գրքեր և այլ սկզբնաղբյուրներ:

ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ ԱՂԵՏԸ - 90

Զմյուռնիայի աղետը - 90
2012 թ. սեպտեմբերին ՀՑԹԻ ներկայացնում է ժամանակավոր ցուցադրություն` նվիրված Զմյուռնիայի աղետի 90-ամյակին: 1922թ. սեպտեմբերին փոքրասիական խոշոր նավահանգիստ Զմյուռնիայի հրդեհումը քեմալականների կողմից հանդիսացավ Հայոց ցեղասպանության վերջին դրվագներից մեկը:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ  

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես

ՀԻՇԻ՛Ր

remember
Լևոն Աղաբաբյան, ծնվել է 1887-ին Բաղեշում: Ավարտել է Սանասարյան վարժարանը: 1908-14թթ. Քութահիայի և Ակշեհիրի ազգային վարժարաններում ուսուցիչ, ապա տնօրեն: Մաթեմատիկայի ուցուցիչ: Քութահիայում անհատական դպրոց է բացում, որն աշխատում է երեք տարի: Եղել է «Ազատամարտի» խմբագիրը: Հայոց ցեղասպանության զոհ:

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ  

Lemkin
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2011 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     էլ-փոստ: info@genocide-museum.am