Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՍԵՄԻՆԱՐ ՀՑԹԻ-ՈՒՄ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԱՐՑԵՐ. ՀԱՅԱՑՔ՝ ՊՈՏՍԴԱՄԻՑ

13.11.2019


Նոյեմբերի 12-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ՀՑԹԻ կազմակերպած «Հայոց ցեղասպանության դասավանդման հարցեր» թեմայով սեմինարը: Սեմինարը վարեց Լեփսիուսի տուն-արխիվ ի գիտաշխատող, Պոտսդամի համալսարանի ռազմական պատմության ամբիոնի դասախոս, պատմության դոկտոր Ռոյ Կնոքեն:

Սեմինարին մասնակցեցին Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ, Երևանի և մարզերի դպրոցների պատմության ուսուցիչներ։

Ցեղասպանության թեման դպրոցներում դասավանդելը միշտ էլ դժվար հաղթահարելի խնդիր է եղել: Դա մի կողմից սեփական ժողովրդի պատմության մարտահրավերն է 20-րդ դարում իրագործված ցեղասպանությունների համատեքստում, մյուս կողմից, հարկ է պատասխանատվություն կրել ցեղասպանության թեման աշակերտներին ուսուցանելու հարցում՝ կիրառելով համապատասխան դիդակտիկ մեթոդներ, միևնույն ժամանակ չծանրաբեռնելով նրանց մարդկության պատմության վայրագությունների նկարագրություններով: Այս սեմինարը վերաբերում է Հայոց ցեղասպանությանն առնչվող վերոնշյալ հարցերի քննարկմանը և նախատեսված է անցկացնել երեք մասով (յուրաքանչյուրը՝ 90 րոպե):

Սեմինարի ընթացքում ներկայացվեցին Լեփսիուսի տուն-արխիվի՝ ուսուցիչների վերապատրաստման համար մշակած գաղափարներն ու նյութերը:

Մաս 1-ին

Ոչ պաշտոնական քննարկում ազգային տարբեր հեռանկարների վերաբերյալ Ինչպե՞ս է ուսուցանվում Հայոց ցեղասպանությունը Հայաստանում և Գերմանիայում:

Որքանո՞վ է համեմատական մոտեցումը համապատասխանում ուսուցման ծրագրին: Արտադպրոցական ո՞ր հաստատությունները կարող են ընդգրկվել և ինչպիսի՞ գործունեություն ծավալել այս մոտեցման շրջանակներում:

Մաս 2-րդ

Նկարների և տեքստերի տեսակներ.

Նկարների և տեքստերի օգտագործումն անհրաժեշտ է անցյալն ավելի լավ հասկանալու համար: Այս մասում քննարկվելու են նկարների և տարբեր աղբյուրների, նյութերի ազդեցությունը դասավանդման դեդուկտիվ և ինդուկտիվ մեթոդների վրա:

Օրինակ առաջին. Հայոց ցեղասպանության իրագործման փուլերի ներկայացում համաձայն լուսանկարչական նյութի և վկաների զեկույցների:

Մաս 3-րդ

Նկարների և տեքստերի տեսակներ և եզրափակիչ դրույթներ Օրինակ երկրորդ՝ հաղորդակցության շարքը և բռնության արմատականացումը:

Եզրափակիչ դրույթներում կիրականացվեն փորձի փոխանակում և արդյունավետության պարագայում կքննարկվեն հետագա համագործակցության և դասավանդման մեթոդաբանության բարելավման հնարավորությունները:

Սեմինարի մասնակիցները բացի բովանդակալից դասախոսությունից հնարավորություն ունեցան բարձրաձայնել իրենց հուզող հարցերն և ստանալ սպառիչ պատասխաններ։


ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժին






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am