Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ


13.12.2024


Ս. թ. դեկտեմբերի 11-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ նվիրված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունմանը։ Սեմինար-քննարկումը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Հայաստանի հրեական համայնքի և Երևանի պետական համալսարանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ցեղասպանությունների և այլ զանգվածային հանցագործությունների կանխարգելում» ամբիոնի կողմից:

Օրվա բանախոսներ ԵՊՀ Ցեղասպանագիտության ու այլ զանգվածային բռնությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը, ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.թ. Շուշան Խաչատրյանը և ԵՊՀ Ցեղասպանագիտության ու այլ զանգվածային բռնությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի մագիստրոս Աստղիկ Ստեփանյանը հանդես եկան ցեղասպանությունների պատմության մաս հանդիսացող տարբեր իրադարձություններին, ինչպես նաև մարդկության զարգացման ընթացքում դրանց ունեցած նշանակությանը վերաբերող զեկույցներով։

Սուրեն Մանուկյանը, ներկաներին ողջունելով, նշեց, որ 2015 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործությունների զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության հարգանքի և այդ հանցագործության նախազգուշացման միջազգային օր: Ներկայացնելով իր «Հակասեմիտիզմը մարդկության պատմության մեջ և Հոլոքոստը» վերնագրով զեկույցը՝ Սուրեն Մանուկյանը նշեց. «Ցավոք սրտի, ցեղասպանությունների թեման շատ արդիական է դեռ: Թեև 76 տարի առաջ Ռաֆայել Լեմկինի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, այնուամենայնիվ կանխարգելման հետ կապված դեռ շատ հարցեր մնում են բաց և մենք տեսնում ենք, որ ցեղասպանությունները՝ որպես քաղաքական նպատակների հասնելու գործիքներ, շատ արդյունավետ են ընկալվում շատ քաղաքական դերակատարների կողմից, շատ քաղաքական գործիչների և ռեժիմների կողմից, և այն, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ Արցախում, սրա պարզ ցուցիչն է»:

Շուշան Խաչատրյանը, ներկայացնելով «Հայերի հանդեպ ատելությունը. պիտակավորում, ապամարդկայնացում, «դիվայնացում», բռնությունների և սպանությունների ծիսականացում» խորագրով զեկույցը, նշեց, որ հայերը և ընդհանրապես քրիստոնյաների նկատմամբ դեհումանիզացիան Օսմանյան կայսրությունում խորը արմատներ ուներ, որի ողջ ապամարդկային բնույթը դրսևորվեց Հայոց ցեղասպանության ընթացքում: Վերջին բանախոս Աստղիկ Ստեփանյանն էլ ներկայացրեց «Ատելության գաղափարախոսությունն ընդդեմ թութսի ժողովրդի և Ռուանդայի ցեղասպանությունը» թեմայով զեկույցը և նշեց, որ Ռուանդայի ցեղասպանությունը եղել է առաջինը, որն առանձնացել է հատկապես քարոզչությունը` ցեղասպանության ողջ ընթացքում որպես գործիք ծառայեցնելու առումով։ Ելույթներից հետո ներկաները հարցեր ուղղեցին բանախոսներին:







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am