Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ


13.04.2023


Սույն թվականի ապրիլի 19-ին, ժամը՝ 15:00-ին, ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի կունենա ՀՑԹԻ վերջին հրատարակությունների շնորհանդեսը:

Այդ օրն ընթերցասեր հասարակությանը կներկայացվի ութ գիրք և չորս ամսագիր: Գրքերից հինգը «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարի հերթական թողարկումներն են, որոնցում ներկայացված են ՀՑԹԻ ֆոնդերում պահվող Հայոց ցեղասպանության վերապրածների մինչ օրս անտիպ հետևյալ հուշագրությունները.

Սերոբ-Սրապ Մխիթարյան, «Մեր գյուղի պատմությունը», խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Քրիստինե Նաջարյան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, 5, (Երևան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ, 2021),

Արտաշես Խաչատրյան, «Հուշեր», խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյան, Լևոն Աշպահյան, «Իմ կյանքի մասին», խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Նարինե Հակոբյան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, 6, (Երևան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ, 2022),

Aram Mantashyan, Aram Could Not Be Seito, խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Ռեգինա Գալուստյան, Sokrat Mkrtchyan, Memoirs, խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, 7, (Yerevan, Armenian Genocide Museum-Institute Foundation, 2022),

Գառնիկ Կ. Պօտուռեան, «Տարագրի յուշեր 1915-1917», խմբագիր, յառաջաբանի եւ ծանօթագրութիւններու հեղինակ՝ Միհրան Ա. Մինասեան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, 8, (Երևան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ, 2022),

Միքայել Բարթիկյան, «Արնաշաղախ Իզմիրը» և Օհանես (Օննիկ) Ղազերյան, «Կենսագրական նօթեր», խմբագիր, առաջաբանների և ծանոթագրությունների հեղինակ՝ Թեհմինե Մարտոյան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, 9, (Երևան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ, 2022):

Շնորհանդեսին կներկայացվի նաև ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանի աշխատասիրած «Հալեպի փրկության տուն. Հայոց ցեղասպանությունը վերապրածների 1464 վկայություն» գիրքը, (Երևան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ, 2021):

Այս ընթացքում ՀՑԹԻ-ն հրատարակել է Զապել Եսայանի «Մուրադի ճամփորդությունը» գրքի անգլերեն թարգմանությունը՝ Zabel Yesayan, Murad’s Journey: From Sivas to Batum, անգլերեն թարգմանությունը՝ Արա Ստեփան Մելքոնյանի, (Yerevan, Armenian Genocide Museum-Institute Foundation, 2022):

ՀՑԹԻ կողմից հրատարակվել է նաև մեկ կոլեկտիվ մենագրություն՝ «Հայ երեխաների թուրքացումը Հայոց ցեղասպանության տարիներին», հեղինակներ՝ պ.գ.թ. Էդիտա Գզոյան, Ռեգինա Գալուստյան, պ.գ.թ. Շուշան Խաչատրյան, բ.գ.թ. Էլինա Միրզոյան, նախաբանը՝ պ.գ.թ. Նարինե Մարգարյան:

Լույս են տեսել նաև ՀՑԹԻ «Ցեղասպանագիտական հանդես» գիտական պարբերականի 2022 թ. առաջին և երկրորդ համարները, ինչպես նաև “International Journal of Armenian Genocide Studies” 2022 թ. առաջին և երկրորդ համարները, վերջինս ամբողջությամբ նվիրված է Արցախի հիմնախնդրին:

Նշենք, որ շնորհանդեսի օրվանից մինչև ապրիլի 30-ը ՀՑԹԻ հայերեն որոշ հրատարակությունները կվաճառվեն զեղչերով:

Սիրով սպասում ենք:



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am