Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Ուրուգվահայ համայնքից արժեքավոր նյութեր Հայոց ցեղասպանության թանգարանին


13.05.2022


Ս.թ. մայիսի 12-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Ուրուգվայի հայ համայնքի կողմից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին Հայոց պատմության, Հայ Դատի և Հայոց ցեղասպանության մասին մի շարք կարևոր նյութերի՝ ազդագրերի, թռուցիկների, գրքերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր նաև ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դեսպան Էդուարդո Ռոսենբրոկը տիկնոջ հետ:

Ուրուգվայից ՀՑԹԻ հիմնադրամին հանձնված նյութերի նվիրատուներն էին ուրուգվայաբնակ մեր հայրենակիցներ Ահարոնյան-Պարասկևադիսի արխիվի տնօրեն տիկին Նաիրի Ահարոնյանը, պրոֆեսոր Էդուարդո Ալվարես Պեդրոսյանը, բժիշկ Կարլոս Կեցոյանը:

Բացման խոսքում ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը կարևորեց Ուրուգվայի դերը Հայ ժողովրդի համար որպես Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին պետություն՝ ավելացնելով. «Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո աշխարհի մի շարք խոշոր երկրներ հետևել են այս փոքր պետության մեծ քայլին՝ ընդունելով ցեղասպանությունը: Եվ այսօր Ուրուգվայի հայ համայնքի կողմից մեզ փոխանցված այս բոլոր նյութերը մեծ նշանակություն ունեն մեր թանգարանի համար»:

Այնուհետև ելույթ ունեցավ Ուրուգվայի դեսպան Էդուարդո Ռոսենբրոկը: «Ուրուգվայը փոքր երկիր է, բայց ունի մեծ հայկական համայնք, որը շատ ակտիվ է և կարողացել է գերազանց ինտեգրվել Ուրուգվայի հասարակությանը: Այս տարին շատ կարևոր է Հայաստանին և Ուրուգվայի համար, քանի որ մայիսի 27-ին նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը: Ուրուգվայի հայ համայնքի կողմից տրամադրված տպագրությունները, գրքերը, ազդագրերը կհարստացնեն Հայաստանի ազգային գրադարանը և Հայոց ցեղասպանության թանգարանը»,- իր խոսքում նշեց դեսպանը:

Պատմաբան Գևորգ Յազըճյանը, որը նախաձեռնել էր Ուրուգվայում տպագրված նյութերը Հայաստան տեղափոխելու գործընթացը, նշեց, որ կան պաստառներ որոնք հրատարակվել են Արգենտինայում, մեծ մասը Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի օրերին:

Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍՆ սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Հայաստանի Ազգային գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Մուրադյանը, պատմաբաններ, ուսանողներ:



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am