Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Մի շշի պիտակը բերում է հետազոտության
Հոդվածը Քեթրին Յամադայի` հրատարակված Գլենդել Նյուզ Փրես գործակալությունում

14.02.2014

bottle

Դեռևս բրնձով լցված այս շիշը
Մերձավոր
Արևելքի նպաստամատույց
կոմիտեի`
հայկական որբանոցներից մեկի
հայ երեխաներին օգնելու
կոչի մի մասն է,
1915-1930-ական թթ.:
(Քեթրին Յամադա,
12 փետրվար 2014)
Անցյալ ամառ, Օրեգոնի հնաոճ իրերի խանութներից մեկում պատահաբար տեսա բրնձով լցված մի ապակե շիշ, վերցրեցի և պիտակի վրա կարդացի. «750 երեխաների օրական պարենը Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի մի որբանոցում կազմում է 40 ֆունտ բրինձ, 7/8 ունցիայից պակաս յուրաքանչյուր երեխայի համար: Այս քիչ քանակի բացակայության պատճառով կազմակերպությունը ստիպված մերժում էր ընդունել հազարավոր երեխաների: Կարո՞ղ եք օգնել»:

Պիտակի վրա նշված էր Սամուել Գ. Լանկասթեր անունը որպես նախագահ, Ջ. Ջ. Հանդսակեր որպես տնօրեն, և կար հետևալ հասցեն` 606 Ստոք Էքչենջ շենք, Պորտլանդ, Օրեգոն, առանց որևէ ամսաթվի կամ այլ տեղեկության:

Գնեցի այդ շիշը, բերեցի տուն ու դրեցի դարակներից մեկում՝ խոստանալով ինքս ինձ մի օր ուսումնասիրել այդ փաստը: Երբ իմացա, որ 2014 թվականի «Մեկ Գիրք, մեկ Գլենդել" ծրագիրը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, հիշեցի այդ շշի մասին, այն դուրս բերեցի դարակից և, նստելով համակարգչի առջև, սկսեցի տեղեկություններ փնտրել Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի մասին:

Մի քանի որոնումների արդյունքում ահա թե ինչ եմ իմացել.

Ըստ կայքերից մեկի՝ «Ավելի քան մեկ ու կես միլիոն մարդ մահացել է տեղահանության, բռնի երթերի և սովի հետևանքով»:

Ճգնաժամի ժամանակ, Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն, հավաքել է մի խումբ ընկերների և գործընկերների, որոնք ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի օգնությամբ, սկսեցին նվիրատվություններ հայցել ամերիկյան հանրությունից:

bottle

Հայ որբերը Ամերիկայի հանրության կողմից
նվիրաբերած բրնձի իրենց բաժինը ուտելիս:
Մինչև 1919թ. նրանց գործունեությունն աճեց և ընդգրկեց Միջին Արևելքն ու Արևմտյան Ասիան, իսկ անունը փոխվեց՝ դառնալով «Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտե»: Հայ Ազգային Ինստիտուտի կայքում ես գտա Ռուբեն Պոլ Ադալյանի կողմից տեղադրված մի հոդված, որտեղ ներկայացվում էր, որ Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեն հայերին սովից փրկելու համար հանրահավաքների, եկեղեցական ժողովների, բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների միջոցով իր քարոզարշավում ներառել է միլիոնավոր մարդկանց:

Այնպես որ, պարզվում է, որ բրինձով լցված այս փոքրիկ շիշը, որը մոտավորապես 100 տարեկան է, Օրեգոնցի երկու մարդկանց՝ Լանկասթերի և Հանդսակերի խելացի կոչն էր հայերին օգնելու համար:

Ըստ Ադալյանի՝ Միացյալ Նահանգներում հավաքված գումարները Կ. Պոլսի Ամերիկյան դեսպանատան, հյուպատոսների և միսիոներների միջոցով հասավ հայերին:

«1915թ.-ից մինչև 1930թ., երբ ավարտվեց Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի գործունեությունը, կազմակերպությունը տնօրինել է 117.000.000 դոլար», գրում է Ադալյանը:

«Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեն մատակարարել է սնունդ, հագուստ և կենցաղային իրեր, որոնք նավերով էին հասնում Միացյալ Նահանգներից: Հիմնել է փախստականների ճամբարներ, կլինիկաներ, հիվանդանոցներ, մանկատներ և ուսուցման մասնագիտական կենտրոններ: Այս կազմակերպությունը հոգացել է տարածաշրջանով մեկ սփռված 132.000 հայ որբերի կարիքները Թբիլիսիից և Երևանից մինչև Պոլիս, Բեյրութ, Դամասկոս ու Երուսաղեմ»:

«Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեն մարդասիրական շարժում է, որը Ամերիկացի պատմաբան Հովարդ Մ. Սաչարի խոսքերով, բառացիորեն, ամբողջ մի ազգ պահեց կենդանի»,- եզրափակում է Ադալյանը:

Քեթրին Յամադա







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am