16.03.2015
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման համար ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին և Սփյուռքի հայկական կենտրոններին է տրամադրում բազմախորագիր ժամանակավոր ցուցադրությունների նյութեր:
Մարտ ամսվա առաջին կեսին Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտի տրամադրած նյութերով, ժամանակավոր ցուցադրություններ բացվեցին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, Պրագայում, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի մայրաքաղաքներում, ինչպես նաև՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում:
Ժամանակավոր ցուցադրությունները ներառում են ինչպես հատուկ արտերկրում ցուցադրելու համար մշակված ցուցադրություններ, այնպես էլ՝ առանձին լուսանկարչական հավաքածուների ցուցադրություններ:
Մոտակա շաբաթների ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ ժամանակավոր ցուցադրություններ են բացվելու Կահիրեում, Բուդապեշտում, Մեխիկոյում, Վիեննայում, Մոսկվայում, Կիպրոսում, Հունաստանում և մի շարք այլ երկրներում:
Արտերկրում նման ցուցադրություններ կազմակերպելը հնարավոր է դառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) և հայ համայնքի համապատասխան կառույցների ու ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների համագործակցությամբ:
Ցուցադրության բացում Թբիլիսիում
Ցուցադրության բացում Պրագայում
Ցուցադրության բացում Տալինում