14.03.2025
Այսուհետ Հայոց ցեղասպանության թանգարանի օտարերկրյա այցելուները հնարավորություն կունենան թանգարանի ցուցադրություններին ծանոթանալ անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն աուդիոգիդերի միջոցով: Հաշվի առնելով, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և սպասվում է օտարերկրյա այցելուների մեծ հոսք՝ աուդիոգիդերի գործարկումը խիստ անհրաժեշտ էր և կարևոր:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր երախտագիտությունն է հայտնում այն կառույցներին ու անհատներին, որոնց աջակցության շնորհիվ հնարավոր եղավ իրագործել այս ծրագիրը: