Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Արգենտինայի Դաշնային դատարանի աննախադեպ որոշումը Հայոց ցեղասպանության մասին


Արգենտինայի Դաշնային դատարանը 2011 թ. ապրիլի 1-ին բավարարել է արգենտինահայ Գրեգորիո Հայրապետյանի՝ ընդդեմ թուրքական պետության ներկայացրած հայցը: Հայտնի դատավոր Նորբերտո Օյարբիդեի կայացրած որոշման մեջ նշվում է. «Թուրքական պետությունը, 1915-1923թթ. ծրագրված և սիստեմատիկ կերպով ոչնչացնելով 1,5 միլիոն հայ քաղաքացիների, իրագործել է ցեղասպանություն»։ Գ. Հայրապետյանը արգենտինական դատարան էր դիմել 2000 թ., պահանջելով պատասխանատվության ենթարկել Թուրքիային` Առաջին աշխարհամարտի և դրան հաջորդած տարիներին Սվազում և Խարբերդում անհետ կորած իր 50 ազգականի ճակատագրի համար: Դատարանը որոշել է, որ Թուրքիան պարտավոր է օգնել Արգենտինայում բնակվող հայերին, որոնց նախնիները սպանվել են ցեղասպանության տարիներին և տեղեկություններ տրամադրել այն հայերի մասին, որոնք անհետ կորել են մոտ 100 տարի առաջ: Դատավորը միաժամանակ նշել է, որ իր որոշումը դեկլարատիվ բնույթ է կրում:

Որոշման կայացման համար դատարանը 11 տարի շարունակ ուսումնասիրել է Անգլիայից, Գերմանիայից, Միացյալ Նահանգներից, Վատիկանից, Ֆրանսիայից ստացված փաստաթղթերը: Որոշման համար մեծ նշանակություն են ունեցել հատկապես Գերմանիայից ուղարկված այդ ժամանակաշրջանի հյուպատոսների և դեսպանների գաղտնի հեռագրերը, որոնցում նշվում է, որ թուրքական պետությունը սիստեմատիկ կերպով իրականացնում է մի ծրագիր, որի նպատակը հայ ժողովրդին ոչնչացնելն է:

Բուենոս Այրեսում` Հայ Առաքելական եկեղեցու «Սիրանուշ» սրահում, ապրիլի 6-ին տեղի ունեցած բազմամարդ հանդիսության ժամանակ դատավոր Նորբերտո Օյարբիդեն ընթերցել է դատական որոշման տեքստն` արժանանալով ներկաների ծափահարություններին: Հանդիսությանը ներկա է եղել մոտ հազար մարդ, այդ թվում` Արգենտինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, օտարերկրյա դիվանագետներ, հոգևորականներ, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիսության ժամանակ ընթերցվել է Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես Կիրշների զորակցության նամակը, ուր ընդգծվում էր, որ որոշումը նախադեպը չունեցող պատմական իրադարձություն է:

Թուրքիայի արտգործնախարարի մամուլի քարտուղար Սելջուկ Յունալն այդ կապակցությամբ նշել է. «Մենք դատապարտում և մերժում ենք այդ անլուրջ որոշումը, որը կայացվել է առանց հաշվի առնելու օրենքի համընդհանուր սկզբունքները և անտեսելով միջազգային համաձայնագրերը` հիմնվելով փաստաթղթերի ապօրինի մեկնաբանությունների վրա: Նշված որոշումը կայացվել է առանց լուրջ հիմքի, վնասում է Արգենտինայի օրենսդրական համակարգի հեղինակությանը, ինչպես նաև հակասում է ցեղասպանության կանխարգելման և այդ ոճրագործության համար պատժի վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիային: Նման որոշումը չի նպաստում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպատակաուղղված ջանքերին»:

Ի դեպ, Արգենտինան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռևս 2007 թ. հունվարի 10-ին, երբ Արգենտինայի նախագահ Նեստոր Կիրշները ստորագրեց օրենք` Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ կատարված Ցեղասպանության ընդունման մասին, և ապրիլի 24-ը հայտարարեց «Ժողովուրդների միջև հանդուրժողության և փոխադարձ հարգանքի օր»:

Տարածել





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am